Արմաիս Կամալով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմաիս Կամալով
Ծնվել էհունիսի 3, 1961(1961-06-03)[1] (62 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունուրոլոգ
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան
Ալմա մատերՌուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
 Armais Albertovich Kamalov Վիքիպահեստում

Արմաիս Ալբերտի Կամալով (հունիսի 3, 1961(1961-06-03)[1]), բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի պատվավոր դոկտոր[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմաիս Կամալովը ծնվել է 1961 թվականի հունիսի 3-ին, Թբիլիսի քաղաքում։ Գերազանց առաջադիմությամբ ավարտել է միջնակարգ դպրոցը և 1978 թվականին ընդունվել Նիկոլայ Պիրոգովի անվան Մոսկվայի պետական բժշկական ինստիտուտ և 1984 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտել այն։ 1985-1987 թվականներին Արմաիս Կամալովը կրթությունը շարունակել է նույն ինստիտուտի կլինիկական օրդինատուրայում։ Օրդինատուրան ավարտելուց հետո, 1987 թվականից մինչև 2010 թվականը աշխատաել է ՌԴ առողջապահության նախարարության ուրոլոգիական գիտահետազոտական ինստիտուտում։

էնդոսկոպիկ մեթոդով բուժման ուսումնասիրությունների արդյունքում Արմաիս Կամալովը 1992 թվականին պաշտպանել է իր թեկնածուական թեզը՝ «Трансуретральная эндоскопическая уретеролитотрипсия и уретеролитоэкстракция» թեմայով։ Նրա պաշտպանած դոկտորական թեման եղել է «Эндоскопические методы диагностики и лечения доброкачественной гиперплазии простаты, стриктур и облитераций уретры, рака мочевого пузыря»։

2001 թվականին Կամալովը նշանակվել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պրոֆեսոր և դասավանդել ուրոլոգիային վերաբերող դասընթացներ։ 2010 թվականից նա Մոսկվայի պետական համալսարանի Հիմնարար բժշկության, ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի ղեկավարն է, իսկ 2014 թվականից՝ նույն համալսարանի բժշկական գիտակրթական կենտրոնի ղեկավարը։ Կամալովի ղեկավարությամբ պաշտպանել են գիտությունների դոկտորներ և գիտությունների թեկնածուներ։

2021 թվականին Արմաիս Կամալովին շնորհվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում[2]

Կամալովի հեղինակությամբ և համահեղինակությամբ հրատարակել է 300-ից ավելի գիտական հոդվածներ, մեթոդաբանական երաշխավորագրեր, երեք մենագրություն, 6, դասագիրք, ուրոլոգիայի վերաբերյալ 8 գիրք, ուրոլոգիական բուժմանն ու դրանց գործիքների վերաբերյալ ունի երեք արտոնագիր։

2014 թվականից Արմաիս Կամալովը հանդիսանում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, իսկ 2016 թվականից՝ Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի անդամ[3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդր Նևսկու շքանշան՝ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում մեծ ավանդի և մասնագիտական պարտականությունների կատարման գործում ցուցաբերած նվիրումի համար (2020 թվականի սեպտեմբերի 21)
  • Մոսկվայի 850-ամյակին նվիրված «Աշխատանքային գործունեության համար» մեդալ (1997 թ.)
  • Ռուսաստանի լավագույն բժիշկ՝ «Բժշկության մեջ նոր ուղղություն ստեղծելու համար» (2006 թ․)
  • Նիկոլայ Լոպատկինայի մրցանակի դափնեկիր՝ «Ռուսական ուրոլոգիայի զարգացման գործում ներդրման համար» (2009 թ․)[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.sci.am/membersview.php?id=528&langid=2
  2. 2,0 2,1 ՌԴ ԳԱ ակադեմիկոս Արմաիս Կամալովը՝ ԵՊԲՀ պատվավոր դոկտոր
  3. Արմաիս Ալբերտի Կամալով
  4. ГКБ №31. «Городская клиническая больница №31 в Москве». ГКБ №31. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմաիս Կամալով» հոդվածին։