Արճճախոտ
Արտաքին տեսք
| Արճճախոտ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Ինֆրաթագավորություն | Streptophyta |
| Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
| Ընտանիք | Արճճախոտազգիներ (Plumbaginaceae) |
| Ցեղ | Արճճախոտ (Plumbago) L., 1753 |
Արճճախոտ (լատիներեն՝ Plumbago), արդղիկ, շեթարաճ, արդուխա, արճճախոտազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի և թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 15, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ արճճախոտ եվրոպական (P. europaea )։
Ձևաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմատային համակարգը հզոր է, ցողունի բարձրությունը՝ մինչև 1 մ։ Տերևները մերկ են, գեղձաատամնաեզր։ Ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ կարմիր, ծիրանագույն, մանուշակավարդագույն, վարդագույն, դեղին կամ սպիտակ։ Ծաղկում է հուլիս-օգոստոսիև։ Պտուղը երկփեղկ է, ճայթող։ Պարունակում է աղաղանյութեր, ալկալոիդներ։
Տարածվածությունը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների քարքարոտ և ժայռոտ վայրերում։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
|
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արճճախոտ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արճճախոտ» հոդվածին։ |
| ||||||