Արղության-Երկայնաբազուկի եկամտաբեր տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արղության-Երկայնաբազուկի եկամտաբեր տուն
Տեսակտեսարժան վայր և շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Ճարտարապետական ոճմոդեռն
Շինանյութաղյուս
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Արղության-Երկայնաբազուկի եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом Аргутинского-Долгорукова), XIX դարի վերջի առանձնատուն Դոնի Ռոստովում, որը կառուցված է մոդեռն ոճով։ Գտնվում է քաղաքի պատմական կենտրոնում` Բոլշայա սադովայա, 10 հասցեում։ Շենքը մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկամտաբեր տունը պատկանել է հայազգի Ա. Զ. Արղության-Երկայնաբազուկին։ Շենքի առաջին հարկում սկզբում գտնվել են խանութներ, իսկ երկրորդ և երրորդ հարկերն զբաղեցրել են բնակելի սենյակները։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո շենքն ազգայնացվեց, և այնտեղ տարբեր ժամանակներում կատարվեցին բազմաթիվ ձևափոխություններ, որոնք փոփոխեցին ներքին հարդարանքը։

1996 թվականին գլխավոր ճակատը ենթարկվեց վերանորոգման առանց վերակառուցման նախագծի։ 2004 թվականին, Դոնի Ռոստովի 255-ամյակի առթիվ, շենքը վերակառուցեց «Սլավյանե» շինարարական ընկերությունը, ինչի մասին վկայում է պատին փակցված հուշատախտակը։ 

Ներկայումս նախկին եկամտաբեր տանը տեղակայված են խանութ և գրասենյակներ[1][2]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արղության-Երկայնաբազուկի եկամտաբեր տունը XIX դարի վերջին քառորդի քաղաքացիական ճարտարապետության հուշարձան է։ Շենքը Դոնի Ռոստովի գլխավոր փողոցի պատմական կառուցապատման համալիրի մասն է և արտացոլում է նրա ոճական բազմազանությունը։ Եռահարկ առանձնատան Ճարտարապետությունը կատարված է մոդեռն ոճով։ Աղյուսե շենքի ձևավորման մեջ օգտագործվել են նաև կլասիցիզմին և բարոկկոյին բնորոշ կոմպոզիցիոն հնարքներ և դեկոր։ Ճակատի համաչափությունն ընդգծում են կենտրոնական և կողային ելուստավորումները, որոնք ավարտվում են բարդդեկորային ատտիկոսներով։ Երկրորդ հարկի պատուհանները զարդարված են աղեղնաձև զարդաքիվերով, որոնք լրացված են ծեփվածքներով։ Հինգ բաց ուղղանկյուն պատշգամբներն ունեն կորացված ցանցկեն մետաղական ցանկապատներ։ Կենտրոնական պատշգամբի մուտքի վրայի կամարը պահում են երկու կորնթական սյուներ։ Շենքի կենտրոնական մասն ընդգծում է ատլանտներով մուտքը[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Доходный дом А.Э.Аргутинского-Долгорукова в г. Ростове-на-Дону» (ռուսերեն). Шукач. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
  2. «В центре Ростова возрождают историю» (ռուսերեն). Славяне. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
  3. «Доходный дом А.Э.Аргутинского-Долгорукова». Памятники Дона. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.