Արղանամադեն (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արղնի (գետ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արղանամադեն (այլ կիրառումներ)
Արղանամադեն
Բնութագիր
Երկարությունմոտ 100 կմ[1]
Ավազանի մակերեսմոտ 1000 կմ²[1]
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԾովք
Գետաբերանի տեղակայումՏիգրիս
Տեղակայում
Հոսող հոսքերԱթակ և Զիբենե
Երկիր Թուրքիա

Արղանամադեն, Արգանամադեն[2] գետ Հայկական լեռնաշխարհում. Այսպես է կոչվում Տիգրիսի վտակը վերին հոսանքի շրջանում։ Սկիզբ է առնում Ծովք լճակից (մոտ 1800 մետր բարձրություն), և հարավ֊արևելք ուղղությամբ անցնելով Արղանամադեն քաղաքի մոտով, ընթանում է դեպի հարավ ու Զիբենե գետին միանալուց հետո գոյացնում է Տիգրիսը (Արևմտյան Տիգրիս)։ Արղանամադենի վտակներից են Հենին, Սեյիդը, Հասանը և այլն։ Միջին հոսանքում անցնում է անտառապատ ձորակներով, սնումը՝ անձրևային, վարարումը՝ մայիս֊հունիս ամիսներին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 403 — 992 էջ։
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 458 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 86