Արհեստական բանականությունը տուրիզմում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արհեստական բանականության դերը ճանապարհորդական արդյունաբերության մեջ օգտակար է դարձրել, քանի որ արհեստական ինտելեկտի ներդրումը կարող է վերացնել մարդկային սխալները։

Արհեստական բանականությունն այնքան է զարգացել, որ այն պարբերաբար օգտագործվում է հաճախորդներին օգնելու և շփվելու համար:Արհեստական ինտելեկտը լուծում է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են տվյալների վերլուծությունը, հաշվարկները։

Ճամփորդական արդյունաբերության մեջ AI- ի օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արհեստական բանականության դերը գործարար աշխարհում կտրուկ աճել է վերջին տասնամյակի ընթացքում, զբոսաշրջության ոլորտում շատ ավելի լայն է նկատվում։

Chatbots և հաճախորդների առցանց սպասարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուրանոցների և զբոսաշրջության արդյունաբերության այլ ձեռնարկությունների համար արհեստական ինտելեկտի ամենահետաքրքիր կիրառումներից մեկը առցանց օգնություն ցուցաբերելն է հաճախորդներին։ Սոցիալական մեդիա հարթակներում, ինչպես նաև ակնթարթային հաղորդագրությունների հավելվածներում չատ -բոտերն արդեն օգտագործվում են:AI- ն ի վիճակի է պատասխանել հարցերին տեղեկություններ տրամադրել հաճախորդներին։

Հաճախորդների դեմ առ դեմ սպասարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

AI ռոբոտը՝ «Connie», որը ստեղծվել է Հիլթոնի կողմից։ Այս ռոբոտը օգտագործում է արհեստական բանականություն և խոսքի ճանաչումը  տեղեկատվություն է տրամադրում իր հետ խոսող հաճախորդներին։ Մարդկային յուրաքանչյուր փոխազդեցություն օգնում է նաև սովորեցնել ռոբոտին՝ բարելավել բոլոր ապագա հաղորդակցությունների որակը։

Թռիչքի կանխատեսման համար AI-ի վրա հիմնված ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ծրագիրը ճիշտ ժամանակին գտնում է  թռիչքի լավագույն գինը և հնարավորություն է տալիս տեղեկանալ թռիչքների ապագա գների մասին։ Hopper-ը նման հավելվածի օրինակ է, որն օգտագործվում է ճանապարհորդների կողմից։

Hopper[խմբագրել | խմբագրել կոդը]

Hopper-ը հիմնված է մեքենայական ուսուցման ալգորիթմների վրա։ Այն օգտագործում է թռիչքների տվյալների՝ հյուրանոցների օպտիմալ գներն ու թռիչքները կանխատեսելու համար ՝ առաջարկելով անհատականացված առաջարկություններ թռիչք ամրագրելու ամենահարմար ժամանակի վերաբերյալ։

Hoppers-ի լայնածավալ տվյալների բազան բաղկացած է տրիլիոնավոր պատմական թռիչքների գներից։ Աայս ծրագիրը իր գյուտից ի վեր վաճառել է ավելի քան 600 միլիոն դոլարի ավիատոմսեր[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Izchak, Or (2021 թ․ հունիսի 11). «6 Examples of How AI is Used in the Travel Industry». Hotelmize (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.
  2. Revfine.com (2020 թ․ հոկտեմբերի 6). «How Artificial Intelligence (AI) is Changing the Travel Industry». Revfine.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.