Արհեստական բանականության կիրառությունները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արհեստական բանականությունը (ԱԲ), որը սահմանվում է որպես մեքենաների կողմից ցուցաբերվող բանականություն, ունի բազմաթիվ կիրառություններ այսօրվա հասարակության մեջ։ Ավելի կոնկրետ, դա Թույլ ԱԲ-ն է, որտեղ ծրագրերը մշակվում են, որ իրականացնեն կոնկրետ հանձնարարություններ, որոնք օգտագործվում են մի շարք միջոցառումներում, այդ թվում՝ բժշկական ախտորոշում, էլեկտրոնային առևտուր, ռոբոտների կառավարում և հեռազգացողություն։ ԱԲ օգտագործվել է բազմաթիվ ոլորտների և բնագավառների զարգացման ու առաջխաղացման համար, այդ թվում՝ ֆինանսներ, առողջապահություն, կրթություն, տրանսպորտ և այլն:

Ավիացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արհեստական բանականության օգտագործումը սիմուլյատիվ գործողություններում մեծ օգուտ է ավիացիայի համար։ Ինքնաթիռ-սիմուլյատորները օգտագործում են ԱԲ, որպեսզի վերծանեն սիմուլյատիվ թռիչքներից ստացված տեղեկատվությունը։ Բացի սիմուլյատիվ թռիչքներից կան նաև սիմուլյատիվ պատերազմական ավիաթռիչքներ[1]։ Համակարգիչները կարող են ստեղծել նման իրավիճակներում լավագույն սցենարը հաջողության հասնելու համար։ Համակարգիչները կարող են նաև ստեղծել ռազմավարություն՝ հիմնվելով դիրքի, չափի, արագության, ուժի և հակազդող ուժի վրա։ Օդաչուներին օդային կռվի ժամանակ կարող են օգնել համակարգիչները։  Արհեստական բանականություն ծրագրերը կարող են տեսակավորել տեղեկատվությունը և տրամադրել օդաչուին լավագույն խուսանավման հնարավորությունները, ինչպես նաև ազատվել հակառակորդի մանևրներից այնպես, ինչպես որ դա կատարելն անհնար կլինի  մարդու համար: Մի քանի ինքնաթիռներ են պահանջվում, որպեսզի ստացվեն որոշ հաշվարկների լավ մոտարկումներ, այնպես որ համակարգչով սիմուլյացված օդաչուներն օգտագործվում են տվյալների հավաքման համար: Այս հհամակարգչով սիմուլյացված օդաչուները օգտագործվում են նաև ապագա ավիադիսպետչերների ուսուցման նպատակով։

Ինֆորմատիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱԲ հետազոտողները ստեղծել են բազմաթիվ գործիքներ, որպեսզի լուծեն ինֆորմատիկայի ամենաբարդ խնդիրները։ Այդ գյուտերից շատերը ընդունվել են ինֆորմատիկայի կողմից և դադարել են լինել ԱԲ մաս։ Ըստ ոլորտի որոշ գիտնականների՝ նշվածներից բոլորը ի սկզբանե նախագծված են եղել ԱԲ լաբորատորիաներում՝ ժամանակի բաժանում, ինտերակտիվ թարգմանիչներ, գրաֆիկական ինտերֆեյս և համակարգչային մկնիկ, սրընթաց զարգացող միջավայր, կառուցվածքային տվյալների հղումային ցուցակ, պահպանման համակարգի ավտոմատ կառավարում, սիմվոլային ծրագրավորում, ֆունկցիոնալ ծրագրավորում, դինամիկ ծրագրավորում և օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AI bests Air Force combat tactics experts in simulated dogfights»։ Ars Technica։ Վերցված է 2016-11-18 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]