Արկտոտիս խոշոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արկտոտիս խոշոր
Արկտոտիս խոշոր
Արկտոտիս խոշոր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Եղերդակայիններ (Cichorioideae)
Տրիբա Arctotideae
Ենթատրիբա Arctotidinae
Ցեղ Արկտոտիս (Arctotis)
Տեսակ Արկտոտիս խոշոր (A. stoechadifolia)
Միջազգային անվանում
Arctotis stoechadifolia

Արկտոտիս խոշոր բազմամյա ուղղաձիգ, լավ ճյուղավորված խոտաբույս է, ունի 50-70 սմ բարձրություն։ Խոտաբույսի տերևները մոխրավուն են՝ ծածկված ն նուրբ մազմզուկներով։ Ծաղկաբույլերը միայնակ են, ունեն 7-8 սմ տրամագիծ, ձևով նման են գերբերային, ունեն ծաղկակիր։ Լեզվակավոր ծաղիկները վերևի կողմից բաց երկնագույն են կամ արծաթասպիտակ, հիմքի մասում՝ դեղին, ներքևի կողմից բաց մանուշակագույն են։ Պատկանում է աստղածաղկավորների ընտանիքին։

Արկտոտիս խոշորը լուսասեր է և բավականին ցրտադիմացկուն։ Լավ է աճում բաց, արևոտ, լավ օդապոխվող հողակտորներում։ Գերադասում է թեթև ավազային և ավազակավային, կրով հարուստ հողերը։ Վատ է անդրադարնում հողի ավելորդ խոնավությունը։ Բազմանում է սերմերով։ Սերմերը ցանում են մարտի վերջին՝ ջերմոցում։ Բաց գրունտում կարելի է ցանել ապրիլին։ Ծաղկում է ցանքից հաշված՝ 100-110 օր հետո, մինչև սառնամանիքները։ Մշակության մեջ հանդիպում են նաև այլ տեսակներ, որոնք խոշոր արկտոտիսից տարբերվում են բարձրությամբ, ծաղիկների գույնով, խոշորությամբ։ Հատկապես բարձր են գնահատվում կարճացողուն (ունի մինչև 15 սմ բարձրություն), խորդուբորդ (40-50 սմ բարձրությամբ թփիկ է) և այլ արկտոտիսները։ Ունի նաև հիբրիդային տեսակ, որի լեզվակավոր ծաղիկներն ունեն ամենատարբեր գունավորում (դեղին, նարնջագույն, կարմիր, սպիտակ և մանուշակագույն՝ մուգ կենտրոնով)։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արկտոտիս խոշոր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արկտոտիս խոշոր» հոդվածին։