Արկտիկայի և Անտարկտիկայի ռուսական պետական թանգարան
Արկտիկայի և Անտարկտիկայի ռուսական պետական թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Սանկտ Պետերբուրգ |
Վայր | Սանկտ Պետերբուրգ |
Հիմնադրվել է | 1930 |
Տնօրեն | Վիկտոր Բոյարսկի |
Կայք | polarmuseum.sp.ru(անգլ.)(ռուս.) |
![]() | |
![]() |
Արկտիկայի և Անտարկտիկայի ռուսական պետական թանգարան (ռուս.՝ Российский государственный музей Арктики и Антарктики), թանգարան Սանկտ Պետերբուրգում, որի նպատակն է ցույց տալ Արկտիկայի ու Անտարկտիդայի, ինչպես նաև՝ Ռուսաստանի` Արկտիկային հարող տարածքների ու Հյուսիսային ծովային ուղու գիտական հետազոտության պատմությունը։
Թանգարանը գտնվում է նախկին Սբ. Նիկոլայ Հրաշագործի եկեղեցու շենքում, որը կառուցվել է 1820-1838 թվականներին ճարտարապետ Ավրաամ Մելնիկովի նախագծով, փակվել է 1931 թվականին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1920-ական թվականներին Արկտիկայի ուսումնասիրության ակտիվացմանը զուգահեռ շատ բևեռախույզներ ու գիտնականներ բարձրացրին մշտապես գործող բևեռային թանգարանի բացման հարցը։ 1930 թվականին ԽՍՀՄ Կենտրոնական գործադի կոմիտեն հաստատեց Արկտիկայի համամիութենական ինստիտուտի (ռուս.` Всесоюзный арктический институт (ВАИ)) բացման մասին որոշումը։ Նախատեսված էր այդ ինստիտուտի կազմում էլ որպես առանձին բաժին բացել Արկտիկայի թանգարանը։
Սկզբնական շրջանում թանգարանի ցուցանմուշները պահվում էին ինստիտուտի նկուղային հարկում ու օգտագործվում էին միայն առանձին ցուցադրությունների ժամանակ։
1933 թ. թանգարան բացելու համար Արկտիկայի ինստիտուտին վարձով տրվեց Սբ. Նիկոլայ Հրաշագործի եկեղեցու շենքը Մարատի փողոցում։ Եկեղեցու շենքը կառուցվել էր 1820—1838 թվականներին ճարտարապետ Ա. Մելնիկովի նախագշով և բոլշևիկների կողմից փակվել էր 1931 թ. մայիսի 31-ին։
1934—1936 թվականներին ընթացքում ճարտարապետ Ալեքսանդր Սիվկովի նախագծմամբ նախկին եկեղեցու շենքը վերակառուցվել է թանգարանի համար։ 1937 թ. հունվարի 8-ին հաճախորդների առաջ իր դռներն է բացել Արկտիկայի թանգարանը։
1958 թ.` Անտարկտիդայի ուսումնասիրության ակտիվացումից հետո, թանգարանը վերանվանվեց Արկտիկայի ու Անտարկտիկայի թանգարան։
Տարիների ընթացքում թանգարանը կորցրեց իր գաղափարական ուղղվածությունն ու վերածվեց արխիվի ու բևեռախույզ-գիտնականների մի քանի սերունդների գործած սխրանքների հուշարձանի` անդրադառնալով Ֆ. Բելլինսհաուզենի ու Մ. Լազարևի կատարած շուրջերկրյա ճանապարհորդությունից մինչև մեր ժամանակներում կատարվող հետազոտություններին։ Ցուցանմուշների պատրաստմանը մասնակցել են բազմաթիվ անվանինկարիչներ, որոնցից շատերը որպես զինվորական ծառայել էին հյուսիսային ճակատում կամ եղել են 20-րդ դարի դրամատիկ իրադարձությունների (անաստված հնգամյակ, ստալինյան բռնաճնշումներ, Լենինգրադի բլոկադա և այլն) մասնակիցն ու վկան։
Ռուսաստանի Դաշնության կառավարության՝ 1998 թ. փետրվարի 2-ի որոշմամբ թանգարանն առանձնացվել է ինստիտուտի և վերածվել պետական առանձին կազմակերպության, որ ստացել է Արկտիկայի և Անտարկտիկայի Ռուսաստանի պետական թանգարան (ռուս.` Российский государственный музей Арктики и Антарктики (РГМАА)) անվանումը։
1998 թ-ից թանգարանի տնօրենը Վիկտոր Բոյարսկին է։ Ներկայումս թանգարանի ցուցադրությունն ընդգրկում է երեք բաժին` «Արկտիկայի բնությունը», «Հյուսիսային ծովային ուղու ուսումնասիրության պատմություն», «Անտարկտիկա»։
Արդեն երկու տասնամյակ քաղաքային իշխանությունների հետ բանակցություններ են վարվում եկեղեցու ծենքը վերադարձնելու վերաբերյալ։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Brontman, L.K. On top of the world։ the Soviet expedition to the North pole, 1937—1938, New York, 1938 (en)
- «Российский государственный музей Арктики и Антарктики», илл. буклет РГМАА, 2008. 40 c.
- Дукальская М. В. Российский государственный музей Арктики и Антарктики — 75 лет со дня открытия // История Петербурга. 2011. № 5. С. 42—46.