Արկղի կրիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արկղի կրիաներ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Վերնադաս Չորքոտանիներ (Tetrapoda)
Դաս Սողուններ (Reptilia)
Կարգ Կրիաներ (Testudines)
Ենթակարգ Ծածկապարանոց կրիաներ (Cryptodira)
Վերնաընտանիք Testudinoidea
Ընտանիք Emydidae
Ցեղ Արկղի կրիաներ (Terrapene)
Merrem, 1820
Տարածվածություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Արկղի կրիաներ (լատին․՝  Terrapene) փոքրիկ ցամաքային կրիաներ են, որոնք պատկանում են Ամերիկյան քաղցրահամ ջրերի կրիաների ընտանիքին։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրանք ապրում են Հյուսիսային Ամերիկայում ՝ ԱՄՆ-ում և Մեքսիկայում։ Բնակվում են Ամերիկայի բոլոր արևելյան և կենտրոնական նահանգներում, Մեքսիկայում, տարածված են հյուսիսային մասերում և Մեքսիկական ծոցի ափերին։ Ապրում են տարբեր բիոտոպներում՝ կիսաանապատներում, անտառներում, թփուտներում, մարգագետիններում։ Հիմնականում տարածված են խոշոր ջրամբարների ափերին։ Դրանց շատ դժվար է գտնել բնության մեջ՝ իրենց փոքր չափսերի պատճառով։

Ապրելակերպ և սնուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունեն ակտիվ ապրելակերպ։ Առավոտյան և երեկոյան ակտիվության գագաթնակետի պահն է, իսկ կեսօրին քնի ժամանակաշրջանն է։ Այն առավել ակտիվ է դառնում հորդառատ անձրևների և ամպամած եղանակի ժամանակ։ Ձմռանը նրանք ձմեռում են, բացառությամբ մեքսիկական տեսակների, շոգ ամռանը սկսվում են հանգստի շրջանները։

Բազմացումը սկսվում է գարնանը։ Արուները հետևում են էգերին՝ կծում են նրանց, պտտվում են նրանց շուրջ,խփում են պատյաններով և այլն։ Էգերը փոս են փորում և սովորաբար այնտեղ դնում 3-7 ձու, յուրաքանչյուր եղանակին լինում է 3 ձվադրում։ Ձվերից փոքրիկները դուրս են գալիս 50-110 օր հետո, երբեմն էլ՝ դուրս են գալիս հաջորդ գարնանը։ Կրիաների սեռը կախված է ինկուբացիոն ջերմաստիճանից։ Գերության մեջ նրանք ապրում են 30-40 տարի, իսկ բնության մեջ `մինչև 100 տարի։

Ամեն ինչ ուտող կենդանիներ են։ Սննդի մեծ մասը կազմում է բուսական սննունդը, ինչպես նաև միջատներ, որդեր, խխունջներ և ծղոտներ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիաների չափսը 10-20 սմ է։ Նրանք ունեն շատ մեծ գմբեթավոր թաղանթ և լանջապանակի պես կառուցվածք, ինչի պատճառով ստացել են իրենց անվանումը։ Այս ծխնու միջոցով նրանք պաշտպանվում են իրենց բնական թշնամիներից։ Լանջապանակի առջևի մասով նրանք ծածկում են գլուխը և առջևի ոտքերը, մնացածը քաշում դեպի խցիկ ՝ դրանով ծածկելով պոչը և հետևի ոտքերը։

Սեռական երկփեղկությունը շատ ցայտուն է՝ Էգերն ունեն ավելի մեծ պատիճ ՝ դեղնավուն կամ բաց կարմիր աչքերով, իսկ արուները ՝ ավելի ցածր և խորը կարմիր աչքերով։

  • Terrapene carolina carolina Պատյանը կարճ է, լայն և վառ գույներով։ Ծայրամասային թիթեղները գրեթե ուղղահայաց են և փոքր-ինչ կախված։ Ետևի ոտքերին կա չորս մատ։
  • Terrapene carolina major Ամենամեծ ենթատեսակը՝ երկարավուն պատյանոով, ետևի ոտքերին կա չորս մատ։
  • Terrapene carolina triunguisԿարապկասըը կարմրաշագանակագույն կամ ձիթապտղի գույն ունի՝ մշուշոտ նախշով։ Գլխի վրա և առջևի թաթերին կան նարնջագույն կամ դեղնավուն բծեր։ Արուների գլուխը հաճախ կարմրավուն է։ Ետևի թաթերին սովորաբար լինում են երեք մատ։
  • Terrapene carolina bauri Պատյանը լուսավոր ճառագայթանման գծերից բաղկացած խայտաբղետ և վառ նախշեր ունի։ Գլխի վրա կա երեք բնութագրական գծեր։ Ետևի ոտքերի վրա սովորաբար կա երեք մատ։
  • Terrapene carolina yucatanaՊատյանը բարձ գմբեթավոր է, կարմրաշագանակագույն կամ ծղոտե գույն ունի, երրորդ ողնաշարային ողը կուզ է, ետևի թաթերի վրա չորս մատ կա։
  • Terrapene carolina mexicanaԿարապակսը երկարաձգված է, բարձր, գմբեթավոր։ Ողնաշարի երրորդ ողը կուզ է, ետևի թաթերի վրա կա երեք մատ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արկղի կրիաներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արկղի կրիաներ» հոդվածին։