Արկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արկղ կամ տուփ, բազմանիստ տարրա, առավել հաճախ ուղղանկյունանիստ:

Դատարկ արկղ

Հիմնական տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվերների արկղեր

Սովորաբար, բարակ և ոչ ամուր պատերի դեպքում օգտագործվում է «տուփ» բառը (օրինակ` ստվարաթղթե), իսկ ավելի խիտ (օրինակ՝ փայտե) պատերի դեպքում օգտագործվում է «արկղ» բառը: Դատարկ տուփի (տարայի) ձևը մնում է նույնը, ինչպես լցվածինը, որով էլ այն տարբերվում է պայուսակներից և պարկերից:

Ուղղանկյունանիստ ձևը տուփին առանձնացնում է դույլից, անոթից, շշից կամ այլ տարաներից: Այս ձևն ունի առավելություն, քանի որ այն տարածք է խնայում տրանսպորտային միջոցներով տեղափոխելու ժամանակ, քանի որ հարակից տուփերը (ինչպես նաև սենյակները, պահարանները, վագոնները և այլն) սովորաբար նույնպես ուղղանկյունաձև են: Մյուս կողմից, տուփերն ու արկղերը, իրենց ձևի շնորհիվ, անհարմար են մեկ հոգու տեղափոխման դեպքում:

Առավել հաճախ օգտագործվող նյութերն են` տախտակը, ստվարաթուղթը, թուղթը, անագը, պլաստմասը, դյուրալյումինը:

Կան նաև արտահայտություններ, օրինակ՝ «սև արկղ», «փոխանցման տուփ», որտեղ նշվում են առարկաներ, որոնք ներկայումս բոլորովին տարբերվում են տուփից կամ արկղից, բայց այդպես են կոչվում պատմական պատճառներով:

Արկղերի և տուփերի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկղերի որոշ կիրառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համաշխարհային աղբի զգալի մասն են կազմում արկղերը և զգալի վնաս են հասցնւմ ոչ միայն Երկիր մոլորակի, այլև Արեգակնային համակարգի այլ մոլորակների շրջակա միջավայրին:
  • Հայտնի է տարատեսակ տուփերի նկատմամբ տնային կատուների հաճախ «անդիմադրելի» ցանկության փաստը՝ անկախ դրանց չափից (սովորաբար ստվարաթղթե): «Big Cat Rescue» ոչ առևտրային կազմակերպությունը կատվազգիների խոշոր ներկայացուցիչների վրա (առյուծ, լուսան, վագր) արկղերով փորձեր անցկացրեց: Գրեթե ոչ ոք չէր դիմադրում տուփի մեջ պառկելու գայթակղությանը, և միայն ընձառյուծներն էին վախենում դա անել: