Արկադի Սախնին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արկադի Սախնին
Ծնվել էհոկտեմբերի 5, 1910(1910-10-05)
ԾննդավայրԼուգանսկ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էփետրվարի 2, 1999(1999-02-02) (88 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՊերեդելկինոյի գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, լրագրող և հրապարակախոս
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ,  Ռուսաստան և  Խորհրդային Ռուսաստան
ԿրթությունԱրտաքին առևտրի համառուսական ակադեմիա
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Հայրենական պատերազմի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Քյոնիսբերգ գրավելու համար» մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ և «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ

Արկադի (Արոն)[1] Յակովլևիչ Սախնին (ռուս.՝ Аркадий Яковлевич Сахнин, հոկտեմբերի 5, 1910(1910-10-05), Լուգանսկ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 2, 1999(1999-02-02), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս արձակագիր, հրապարակախոս, ակնարկագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկադի Սախնինը ծնվել է 1910 թվականի հոկտեմբերի 5-ին Լուգանսկում, գրաշարի ընտանիքում։ Աշխատել է որպես «Гудок» թերթի թղթակից։

1936 թվականին ավարտել է Մոսկվայի Արտաքին առևտրի ինստիտուտը։ Աշխատել է որպես Ռուսաստանի ինֆորմացիոն հեռախոսային գործակալությունում (ТАСС), եղել Արտասահմանի հետ մշակութային կապի համամիութենական ընկերության տպագրության բաժնի պետ։ 1939 թվականից անդամակցել է Կոմունիստական կուսակցությանը։

Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին 1942 թվականի նոյեմբերից՝ զբաղեցնելով ռազմական թղթակցի պաշտոն Արևմտյան ռազմաճակատում։ Առաջին պատմվածքները հրատարակվել են 1943 թվականին ռազմաճակատային թերթում։ Ծանր վիրավորվել է։ Ապա աշխատել է որպես Ճեղքման 3-րդ գվարդիական հրետանային դիվիզիայի «Во имя Родины» թերթի պատասխանատու խմբագիր։ Մասնակցել է Արևմտյան և 3-րդ Բելառուսական ռազմաճակատներում։ Մասնակցել է Սմոլենսկ-Ռոսլավլի, Վիտեբսկ-Օրշայի, Մինսկի, Վիլնյուսի, Կաունասի, Ինստերբուրգ-Քյոնիգսբերգի, Քյոնիգսբերգի և Զեմլանդյան գործողություններին։

Մասնակցել է Ճապոնիայի դեմ պատերազմին որպես Ճեղքման 3-րդ գվարդիական հրետանային դիվիզիայի «Во имя Родины» թերթի պատասխանատու խմբագիր։ Կռվել է Անդրբայկալյան ռազմաճակատում։ Զորացրվել է մայորի կոչումով։

Աշխատել է որպես «Правда», «Известия», «Комсомольская правда» թերթերի հատուկ թղթակից։ Առաջին վեպը՝ «Ամպեր արշալույսին» (ռուս.՝ «Тучи на рассвете»), տպագրվել է 1954 թվականին։ Հետագա տարիներին տպագրել է վիպակներ ու ակնարկների գրքեր։

Ենթադրվում է, որ Արկադի Սախնինն է եղել Լեոնիդ Բրեժնևի «Փոքր երկիր» (ռուս.՝ «Малая Земля») եռագրության առաջին մասի հեղինակը[2]։

Արկադի Սախնինը մահացել է 1999 թվականի փետրվարի 2-ին Մոսկվայում։ Թաղվել է Պերեդելկինոյի գերեզմանատանը[3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ահա մարդիկ (ռուս.՝ Вот люди), Մոսկվա, 1964 (Ровесник)
  • Ահա թե ինչ է պատահել (ռուս.՝ Вот что произошло), Մոսկվա, 1968 (Ровесник)
  • Կյանք (ռուս.՝ Жизнь), Մոսկվա, 1976
  • Ընտրանի (ռուս.՝ Избранное), Մոսկվա, 1980
  • Ճիչ խորքից, վիպակներ (ռուս.՝ Крик из глубины: Повесть), Մոսկվա, 1966 (Люди и события)
  • Մեքենավարներ, վիպակներ (ռուս.՝ Машинисты: Повесть), Մոսկվա, 1976
  • Ես միայն գետակն անցնեմ (ռուս.՝ Мне б только речку переплыть), Մոսկվա, 1970
  • Ծովի հատակին(ռուս.՝ На дне моря), Մոսկվա, 1961 (Герои-современники)
  • Չէ որ պետք է ինչ-որ կերպ ապրել (ռուս.՝ Надо ведь как-то жить), Մոսկվա, 1976 (Библиотека «Огонек»; № 9)
  • Դաշտն անցնել չէ (ռուս.՝ Не поле перейти), Մոսկվա, 1978
  • Անխուսափելիություն, վիպակներ և պատմվածքներ (ռուս.՝ Неотвратимость: Повести и рассказы), Մոսկվա, 1984
  • Կրակե հող (ռուս.՝ Огненная земля), Մոսկվա, 1978
  • Միայնություն (ռուս.՝ Одиночество), Մոսկվա, 1971
  • Կետերի որս։ Ժողովածու (ռուս.՝ Охота на китов: Сборник), Մոսկվա, 1989
  • Առաջին օգնականը (ռուս.՝ Первый помощник), Մոսկվա, 1964
  • Փախուստ արտասահման (ռուս.՝ Побег за границу), Մոսկվա, 1974 (Писатель и время)
  • Վիպակներ (ռուս.՝ Повести), Մոսկվա, 1969
  • Մրցախաղ, վավերագրական վիպակ (ռուս.՝ Поединок: Документальная повесть), Մոսկվա, 1959
  • Սլանալով տարիների միջով (ռուս.՝ Сквозь годы мчась), Մոսկվա, 1957
  • Մահը քուն չէ մինչև արևածագ (ռուս.՝ Смерть — не сон до зари), Մոսկվա, 1966
  • Մարդկային ճակատագրեր (ռուս.՝ Судьбы людские), Մոսկվա, 1964
  • Ընկեր Չիլի (ռուս.՝ Товарищ Чили), Մոսկվա, 1974 (Прочти, товарищ!)
  • Միայնակների ամբոխ (ռուս.՝ Толпа одиноких), Մոսկվա, 1972 (Библиотека «Огонек»; № 18)
  • Միայնակների ամբոխ, վեպ և վիպակներ, ընտրյալ ստեղծագործություններ արտասահմանյան թեմաներով (ռուս.՝ Толпа одиноких: Роман и повести; Избранные произведения на зарубежные темы), Մոսկվա, 1979
  • Լռության երեք րոպե (ռուս.՝ Три минуты молчания), Մոսկվա, 1967 (Прочти, товарищ!)
  • Երեք րոպե մինչև աղետը, վիպակ (ռուս.՝ Три минуты до катастрофы. Повесть), Մոսկվա, 1961 (Детгиз)
  • Ամպեր արևածագին (ռուս.՝ Тучи на рассвете: Роман), Մոսկվա, 1954
  • Ամպեր արևածագին, վեպ, վիպակներ (ռուս.՝ Тучи на рассвете: Роман. Повести), Մոսկվա, 1990
  • Կյանքի գնով։ Դոնեցկ (ռուս.՝ Ценою жизни. Донецк), 1966 (Рассказы о подвигах)
  • Օտար մարդիկ, վիպակներ և ակնարկներ (ռուս.՝ Чужие люди: Повести и очерки), Մոսկվա, 1986
  • Սա սխալ է, Մարիա (ռուս.՝ Это ошибка, Мария), Մոսկվա, 1967
  • Պատերազմի արձագանքը (ռուս.՝ Эхо войны), Մոսկվա, 1958
  • Պատերազմի արձագանքը, պատմվածներ և ակնարկներ (ռուս.՝ Эхо войны: Рассказы и очерки), Մոսկվա, 1986
  • Ես այդպես էլ գիտեի (ռուս.՝ Я так и знал), Մոսկվա, 1975 (Человек среди людей)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Информация на сайте «Подвиг народа»
  2. Александр Мурзин. «Как писались мемуары. Исповедь суфлера».
  3. Московские могилы. Сахнин А. Я.
  4. «Память народа :: Документ о награде :: Сахнин Аркадий Яковлевич, Орден Отечественной войны I степени». pamyat-naroda.ru. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
  5. Наградной лист на сайте «Подвиг народа»
  6. Наградной лист на сайте «Подвиг народа»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Московская энциклопедия. Том 1։ Лица Москвы. Книга 4։ Р-Т. — М.։ ОАО «Московские учебники», 2012

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]