Արկադի Գայդարի հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արկադի Գայդարի հուշարձան
Արկադի Գայդարի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում1974
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՀուշարձան
Նյութգրանիտ, regule? և բետոն
Ներկա վիճակԿանգուն

Արկադի Գայդարի հուշարձան (ռուս.՝ Памятник Аркадию Гайдару), խորհրդային մանկագիր Արկադի Գայդարին նվիրված հուշարձան Մոսկվայում։ Հիմնադրվել է 1974 թվականին։ Գտնվում է Մոսկվայի Շկուլոևի փողոց 2 հասցեում, «Պիոներների պալատի» տարածքում, այժմ՝ «Արկադի Գայդարի անվան մանկապատանեկան ստեղծագործական պալատ»։

Գայդարի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային գրող, լրագրող, սցենարիստ, ռազմական թղթակից Արկադի Պետրովիչ Գայդարը (1904-1941 թթ.) մասնակցել է Քաղաքացիական և Հայրենական պատերազմներին։ 14 տարեկանից եղել է Կարմիր բանակի անդամ։ Հայրենական պատերազմի ժամանակ եղել է գործող բանակում, աշխատել որպես «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակից։ Մահացել է 1941 թվականին, պատերազմի ժամանակ։ Թաղված է Ուկրաինայի Կանևե քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկադի Գայդարի հուշարձանը Մոսկվայում տեղադրվել է 1974 թվականին Գայդարի անվան մանկապատանեկան ստեղծագործության պալատի մոտ։ Հուշարձանի հեղինակներն են ճարտարապետ Յու. Ա. Մովչանը, քանդակագործ Ա. Պ. Շլիկովը։ Հուշարձանն իրենից ներկայացնում է կոմպոզիցիոն քանդակ։ Քանդակները տեղադրված են կերամիկական սալիկներով ծածկված պատվանդանի վրա, ունեն գորշ գույն։ Կոմպոզիցիայի կենտրոնում գրողի քանդակն է ամբողջ հասակով, որի երկու կողմերում կանգնած են պիոներներ տղա և աղջիկ։ Տղան և գրողը զրուցում են։ Գայդարը նայում է տղային։ Մատրոսկայով աղջիկը լսում է և ունկնդրում է զրույցը։ Գայդարը հագնվել է զինվորական համազգեստ, նրա ձախ թևին թիկնոցն է։ Գրողի մի ձեռքը տաբատի գրպանում է, երկրորդ ձեռքի մատը գոտու վրա է։ Արկադի Պետրովիչի գլխին մորթյա գլխարկ կա, տղայի գլխին՝ գլխարկ-բուդյոնովկա։

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկադի Գայդարի հուշարձանի քանդակները պատրաստված են շպիատրից, որոնք տեղադրված են բետոնե պատվանդանի վրա։ Հուշարձանի տարածքը բարեկարգ է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Памятники монументального искусства Москвы: справ. изд. / Департамент культурного наследия г. Москвы. - М.: ООО «Милк Эдженси», 2016. - 404 с.: с. 227. ISBN 978-5-9907078-1-8.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]