Արկադի Բարխուդարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարխուդարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Արկադի Բարխուդարյան | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 12, 1940 (85 տարեկան) |
| Ծննդավայր | Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | ՀԱՊՀ (1963) |
| Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1989) |
| Աշխատատու | Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան |
| Պարգևներ և մրցանակներ | |
Արկադի Միսակի Բարխուդարյան (օգոստոսի 12, 1940, Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), տեխնիկական գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր (1991)[1], ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1985)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1940 թվականին օգոստոսի 12-ին, Գորիս քաղաքում[2]։ 1958 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, 1963 թվականին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը, ստացել է ինժեներ-հիդրոտեխնիկի որակավորում։ Աշխատել է նույն ինստիտուտի նյութերի դիմադրության ամբիոնում, ավարտել ասպիրանտուրան և 1969 թվականին Կիևի քաղաքացիական ավիացիայի ինժեներների ինստիտուտում պաշտպանել թեկնածուական դիսերտացիա։ Դոկտորական դիսերտացիան պաշպանել է Մոսկվայի ջրամատակարարման, ինժեներական հիդրոերկրաբանության և հիդրոտեխնիկական կառուցվածքների գիտահետազոտական ինստիտուտում և ստացել տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
1990 թվականին աշխատանքի է անցել Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանում, եղել է ոււսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն։ Հիդրոդինամիկ հարթաչափման նոր մեթոդի հեղինակ է, ունի մոտ 57 տպագրված աշխատանք և 7 հեղինակային վկայական, հրատարակել է երկու մեթոդական ձեռնարկ և դասախոսությունների կոնսպեկտներ։ Մի շարք գիտական և գիտական աստիճաններ շնորհող գիտախորհուրդների անդամ է, հանդիսանում է հիդրավլիկական հետազոտուտյունների միջազգային ասոցիացիայի անդամ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Բարխուդարյան Արկադի Միսակի». nuaca.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Կոհա առցանց քարտարան › Հեղինակավորի որոնում › Բարխուդարյան, Արկադի Միսակի, 1940- (Personal Name)». libcat.sci.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|