Արկադի Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արկադի Անդրանիկի Աղաջանյան
4 օգոստոսի, 1960 - 22 օգոստոսի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ստեփանակերտ
Մահվան վայրԼՂՀ Դրմբոն, Մարտակերտի շրջան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ

Արկադի Աղաջանյան (4 օգոստոսի, 1960, Ստեփանակերտ - 22 օգոստոսի, 1992, Դրմբոն, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկադի Աղաջանյանը ծնվել է 1972 թ. օգոստոսի 4-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է թիվ 9 միջնակարգ դպրոցը, այնուհետև սովորել է Մարտունի քաղաքի պրոֆտեխուսումնարանում։ 1990 թ. մասնակցել է աղետի գոտու շինարարական-վերականգնողական աշխատանքներին, զորակոչվել բանակ, մի քանի ամիս ծառայելուց հետո տեղափոխվել Երևան ու զինվորագրվել Ջիվան Աբրահամյանի հրամանատարությամբ գործող «Երկրապահ» կամավորականների ջոկատին, մասնակցել Շահումյանի շրջանի գյուղերի պաշտպանությանը։ 1992 թ. մասնակցել է Ասկերանի, Մարտակերտի շրջանների գյուղերի համար մղված մարտերին, Շուշիի ու Լաչինի ազատագրմանը։ 1992 թ. օգոստոսից ծառայել է ԼՂՀ զինվորական դատախազությունում։ Զոհվել է 1992 թ. օգոստոսի 22-ին՝ Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի պաշտպանության ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ Արիության մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]