Արկադի Ահարոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արկադի Ահարոնյան
Ծնվել էապրիլի 20, 1931(1931-04-20) (88 տարեկան)
ԾննդավայրԱլվանք, Մեղրու շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1984)
Մասնագիտությունգյուղատնտես

Արկադի Գևորգի Ահարոնյան (ապրիլի 20, 1931(1931-04-20), Ալվանք, Մեղրու շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ գյուղատնտես-մոլախոտաբան: Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1984): ՀԳԳԱ թղթակից անդամ (1999), Միջազգային տեղեկատվական, Միջազգային էկոլոգիայի ակադեմիաների անդամ: Ղեկավարել և կատարել է գիտահետազոտական թեմաներ ՌԴ, ՏՓՕ և հանրապետությունում բոլոր մշակաբույսերի վնասակար ֆլորայի դեմ պայքարի վերաբերյալ` առաջարկելով պայքարի նոր արդյունավետ տեխնոլոգիաներ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկադի Ահարոնյանը ծնվել է 1931 թվականի ապրիլի 20-ին, Մալև գյուղում (այժմ՝ գյուղ Ալվանք՝ ՀՀ Սյունիքի մարզում): 1956 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը: 1956-1958 թվականներին եղել է Մեղրու շրջանի Շվանիձորի կոլտնտեսության գլխավոր գյուղատնտեսը: 1958 թվականին ավարտել է Լենինգրադի համամիութենական բույսերի պաշտպանության ինստիտուտը՝ «Բույսերի պաշտպանություն» մասնագիտությամբ: 1959 թվականին եղել է ՀՀ ԳՆ Երկրագործության գիտահետազոտական ինստիտուտի բույսերի պաշտպանության բաժնում լաբորանտ, հետազոտող գյուղատնտես, 1960 թվականին՝ ՀՀ ԳՆ Երկրագործության գիտահետազոտական ինստիտուտի բույսերի պաշտպանության բաժնի կրտսեր գիտաշխատող[1]: 1966 թվականին ավարտել է ՀՀ ԳՆ բույսերի պաշտպանության գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան: 1968-1998 թվականներին աշխատել է Բույսերի պաշտպանության գիտահետազոտական ինստիտուտում: 1978-1984 թվականներին եղել է մոլախոտաբանության լաբորատորիայի վարիչ, 1980-1992 թվականներին միաժամանակ դասավանդել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում, Հայկական պետական մանկավարժական ինստիտուտում: 1998 թվականին եղել է Երկրագործության և բույսերի պաշտպանության կենտրոնի գլխավոր գիտաշխատող: 1986-2016 թվականներին եղել է «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գ/կ» ՊՈԱԿ-ի հերբալոգիայի բաժնի վարիչ: 1996-1998 թվականներին զուգահեռաբար աշխատել է Գյուղատնտեսության նախարարությունում որպես ուսումնամեթոդական կենտրոնի փոխտնօրեն, 2018 թվականին՝ «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գ/կ» ՊՈԱԿի հերբալոգիայի բաժնի գլխավոր գիտաշխատող: Համատեղության կարգով միաժամանակ դասավանդել է ՀԱԱՀ-ի երկրագործության ամբիոնում, Երևանի մանկավարժական ինստիտուտի կենսաբանության ամբիոնում, ՀՀ ԳՆ կադրերի վերապատրաստման բարձրագույն դպրոցում[2]:

Աշխատանքները վերաբերում են ՀՀ տարբեր հողակլիմայական պայմաններում տարածված ցանքերի մոլախոտերի և դրանց դեմ պայքարի միջոցների մշակման հարցերին: Եղել է դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների ղեկավար: Հրատարակել է գիտական հոդվածներ, գրքեր:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԴ Լենինի անվան ԳԳ ակադեմիայի Մոլախոտերի դեմ պայքարի կոորդինացիոն խորհրդի անդամ (1975-2005)
  • Էկոլոգիայի միջազգային ակադեմիայի անդամ (1996)
  • Տեղեկագիտության միջազգային ակադեմիայի անդամ (1996)
  • ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (1999)
  • ՀՀ կառավարությանը կից հանրային խորհրդի մշտական հանձնաժողովի գյուղատնտեսության հարցերով անդամ (2018)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գիտական գործունեության համար պարգևատրվել է ՀԱԱՀ-ի հուշամեդալով
  • Գիտական նվաճումների և ներդրումների համար ՀՀ ԳՆ Ոսկե մեդալով և Արցախի Ոսկե մեդալով

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաղողի այգիների մոլախոտերի ոչնչացումը հերբիցիդներով, Երևան, «Հայաստան», 1968 (համահեղինակ):
  • Եղեգի ոչնչացումը հերբիցիդներով: Բույսերի պաշտպանության գիտահետազոտական ինստիտուտ, Երևան, «Հայաստան», 1979:
  • Պայքար հացահատիկի ցանքի մոլախոտերի դեմ, Երևան, 2001 (համահեղինակ):
  • Պայքար մոլախոտերի դեմ եգիպտացորենի ցանքերում: Գյուղատնտեսության նախարարություն, Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն
  • Երևան, «Հայաստան», 2005 (համահեղինակ):
  • Հերբոլոգիա: Մոլախոտագիտություն և հերբիցիդաբանություն: Երևան, «Նահապետ», 2015 (համահեղինակ):
  • Ռաունդապի օգտագործումը մոլախոտերի դեմ: Երևան, Նահապետ, 2017, 18 էջ (համահեղինակ):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]