Արկադիա (առողջարան Օդեսայում)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

Արկադիա՝ առողջարանային շրջան Օդեսայում, որը ներառում է նույնանուն լողափը։ Առողջարանը գտնվում է քաղաքի Պրիմորսկի շրջանում, Սև ծովի ափին, Մեծ Շատրվանի հինգերորդ և յոթերորդ կայարաններից ոչ հեռու։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջարանի տեղաբաշխումը Արկադիա լողափում ընտրվել է քաղաքի հիմնադիրների կողմից, քանի որ Օդեսայի հայտնի շատ լողափեր հասնելու համար հնարավոր է եղել կտրուկ զառիթափերի և վայրէջքների հաղթահարմամբ, որոնցով դժվար էր իջնելը և, հատկապես, բարձրանալը։ Ընդ որում, դեպի Արակադիայի շրջան տանում է իր ծագմամբ հեղեղատ հիշեցնող մի բնական զառիվայր։ Օդեսայի բնակիչների կողմից այդ շրջանը անվանվել է ի պատիվ Հունաստանի լեռնային մարզի, որը տեղակայված է Հունաստանում։ Համաձայն հունական պատկերացման՝ այդ մարզում թագավորել են երջանկությունը, հանգստությունը, խաղաղությունը և բարքերի պարզությունը՝ հովվերգական տեղ երկրագնդի վրա[1]։

1920-ական թվականներին հիմնադրվել է «Արկադիա» կանոնավոր այգին՝ դառնալով քաղաքի զբոսաշրջության կարևոր կենտրոն։ 2013 թվականին իրականացվել է հետիոտնի գոտի դարձած այգու մասշտաբային վերակառուցումը[2], սակայն ըստ Գլխավոր պլանի՝ տարածքը դադարել է համարվել զբոսայգու համար նախատեսված գոտի[3]։

1946 թվականին հիմնադրվել է «Արկադիա» առողջատունը։ Այդ ընթացքում սկսվել է ննջարանային առանձնաշենքերի և տնտեսական կառույցահատվածների շինարարությունը։ Առողջատունը ստեղծվել է պատմական Արկադիայի տարածքում։ Այսպես՝ նրա տարածքում տեղակայված է Ուկրաինայի մշակութային ժառանգության օբյեկտների մի ամբողջ շարք՝ հինգ ամառանոցներից կազմված ամբողջություն (XIX դարի վերջ և XX դարի սկիզբ), այդ թվում՝ Մավրոկորդատոյի և Պարասկիևի ամառանոցները, կույրերի դպրոցը, ջրաբուժարանը, սեղանատունը, քաղաքային առողջատան առանձնաշենքերը։ Արտաքին պարիսպը կառուցվել է 1891 թվականին (ճարտարապետ՝ Պ. Ու. Կլեյն)։ Առողջատան ողջ տարածքը հանդիսացել է զբոսայգի-հուշարձան[4]։

1967 թվականին կառուցվել է «Արկադիա» հյուրանոցը։ Այն իր մեջ ներառում է 295 մեկտեղանոց և երկտեղանոց համարներ՝ նախատեսված 530 տեղի համար, որոնք ամբողջովին հեռախոսավորված և ռադիոֆիկացված էին։ 2019 թվականի դրությամբ հյուրանոցը շարունակում է գործել և ողջ առողջարանային շրջանի պահպանված խորհրդային կառուցապատման տարրը համարվել։

Ժամանակակից Արկադիան հայտնի է նրանով, որ նրա տարածքում են գտնվում մեծ թվով հասարակական հաստատություններ, ինչպիսիք են՝ ռեստորաններ, դիսկոտեկներ և գիշերային ակումբներ, որոնք աշխատում են մայիսի կեսից մինչև սեպտեմբերի կեսը։ Դա պայմանավորված է նրանով, որ դրանք տեղակայված են անմիջապես ծովափին, բաց երկնքի տակ։ Լողափի և զբոսայգու մոտ տեղակայված են բազմաթիվ առողջարաններ և հյուրանոցներ[5]։

Կինոարվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX—XX դարերում Արկադիա առողջարանի տեսքը սահմանագծից
Արկադիա առողջարանի տեսքը XX դարի կեսերին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Улицы рассказывают / Художник В. А. Новорусский.. — Изд. 3-е, перераб. и доп. — Одесса: Маяк, 1972. — С. 62—65. — 248, [16] с. — 50 000 экз. (в пер.)
  2. В Аркадии презентовали обновленную аллею: с пальмами и магазинами, но без тени
  3. Проект Генплана Одессы: Аркадия — торговый центр, а Генуэзская — без сквера
  4. «Аркадия, специализированный санаторий». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
  5. Рестораны, кафе, бары, дискотеки и ночные клубы в Аркадии

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]