Արկադիա (առողջարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առողջարան
Արկադիա
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
Հիմնադրված է1946 թ.
Արկադիա (առողջարան) (Ուկրաինա)##
Արկադիա (առողջարան) (Ուկրաինա)

Բուժական և առողջարանային համալիր «Արկադիա», առողջարանային, բուժական և պրոֆիլակտիկ համալիր Ուկրանիայի Օդեսա նավահանգստային քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջարանը հիմնադրվել է 1946 թվականին Օդեսայում։ Այդ ժամանակ էլ սկսվեց առողջարանի ննջասենյակների և տնտեսական գործունեության մասնաշենքի շինարարությունը[1]։

Արկադիան համարվել է Ուկրաինայի պատմական տարածք, նրա շրջակայքում է տեղակայված Ուկրաինայի մշակութային ժառանգության մի մեծ զանգված. 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին կառուցված շինություններից՝ Մավրոկորդատի ամառանոցը, Պարասկիևի ամառանոցը, կույրերի դպրոցը, ջրաբուժարանը, ճաշարանը, քաղաքային առողջարանը, 1891 թվականին կառուցված արտաքին պարիսպը (ճարտարապետ Պ. Վ. Քլեյն)։ Առողջարանի ամբողջ տարածքն իր հերթին զբոսայգի է, այգիների և ճարտարապետական կառույցների հուշարձան[2]։

2008 թվականին առողջարանը դարձավ Ուկրաինայի պետական առողջարանային կենտրոն[3]։

2014 թվականին ծավալված Ղրիմի դեպքերից հետո առողջարանում ժամանակավորապես բնակեցվեցին Ղրիմից Ուկրաինայի մայրցամաք տեղափոխված 73 զինծառայողների ընտանիքներ[4]։ Հետագայում նրանք տեղափոխվեցին երկրի այլ տարածքներ։

2015 թվականին առողջարանի տարածքում մեծ հրդեհ բռնկվեց, որի արդյունքում միահարկ մասնաշենքն ամբողջովին այրվեց[5]։

Համալիրի պետականորեն պահպանվող տարածքում բազմիցս հայտնաբերվել են անօրինական շինարարություններ[6]։

Համալիրի տարրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջարանի բուժական համալիրը ներառում է տուբերկուլյոզի և թոքային այլ հիվանդությունների, տեսողության օրգանների, ուրոլոգիական և գինեկոլոգիական հիվանդությունների բուժման մասնագիտացված բաժիններ։ Համալիրը կարող է ընդունել 210 մարդ` ուրոլոգիական-80, գինեկոլոգիական-80, ակնաբուժական-50։ Առողջարանն զբաղեցնում է 9.6 հա տարածք, որի մի մասը կանաչ տարածքն է, 7 ննջարանային մասնաշենքերը, բուժական և ախտորոշման մասնաշենքը, լաբորատորիան, վարչական մասնաշենքը, խոհանոցը, կաթսայատունը, գրադարանն ու կոմունալ ծառայությունների մասնաշենքերը[2]։ Առողջարանն ունի նաև ակումբ՝ 400 անձի համար, ամառային կինոթատրոն, պարահրապարակ և բիլիարդի սենյակ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Саркисьян К. С., Ставницер М. Ф. Улицы рассказывают / Художник В. А. Новорусский.. — Изд. 3-е, перераб. и доп. — Одесса: Маяк, 1972. — С. 62—65. — 248 с. — 50 000 экз. (в пер.)
  2. 2,0 2,1 «Аркадия, специализированный санаторий». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
  3. 3,0 3,1 Санаторий «Аркадия» отпраздновал свой юбилей(չաշխատող հղում)
  4. В Одессу приехали десятки семей военнослужащих – переселенцев из Крыма
  5. В Одессе возник пожар на территории санатория «Аркадия»(չաշխատող հղում)
  6. В САНАТОРИИ «АРКАДИЯ» ПОЯВИЛИСЬ УЗАКОНЕННЫЕ ОБЛАСТНЫМ ГАСК НАХАЛСТРОИ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]