Արկադիա Բալայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արկադիա Մեժլումի Բալայան
Ծնվել էապրիլի 5, 1952 (67 տարեկան)
ԾննդավայրԳյուլիստան
Ազգությունհայ
Կրոնքրիստոնյա

Արկադիա Բալայան, ( ապրիլի 5,1952, գյուղ Գյուլիստան (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն Շահումյանի շրջան), բարերար։ Ղարաբաղյան շարժման գործիչ։ ՀՀ մաքսային ծառայության (1998) և ոստիկանության (2002) գնդապետ։ «Շահումյան-Գետաշեն» հայրենակցական բարեգործական միության վերստուգիչ հանձնաժողովի նախագահ (19901970-1972 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված Ուժերում։ Ավարտել է Բաքվի ժողովրդական տնտեսության ինստիտուտը (19771977-1978-ին աշխատել է Ղազախստանի, 1978-1996 թվականներին՝ ՀՀ ֆինանսների նախարարությունների համակարգում, 1996-1997 թվականներին՝ ՀՀ մաքսային վարչության Լոռու տարածաշրջանի մաքսատան պետ, 1997-1999 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության Ներքին Գործերի, 1998-1901 թվականներին՝ ՀՀ պետական եկամուտների նախարարությունների համակարգում, 2002 թվականից՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքարի բաժնի պետ։ 1986-1992 թվականներին մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն Շահումյանի շրջանի ինքնապաշտպանության կազմակերպման աշխարհազորային խմբերի կազմավորման, զենք, զինամթերք, մարդասիրական օգնության առաքման, բռնագադթածների տեղավորման աշխատանքներին։ Զինադադարից հետո նյութական օգնություն է ցույց տվել զոհված ազատամարտիկների ընտանիքներին և վիրավորներին։ 

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png