Արծվիկ Անդրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արծվիկ Արտյուշայի Անդրյան
6 նոյեմբերի, 1964 - 24 սեպտեմբերի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Նորագյուղ, Ասկերանի շրջան
Մահվան վայրԼՂՀ Նորագյուղ, Ասկերանի շրջան

Արծվիկ Անդրյան (6 նոյեմբերի, 1964, Նորագյուղ, Ասկերանի շրջան - 24 սեպտեմբերի, 1992, Նորագյուղ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արծվիկ Անդրյանը ծնվել է 1964 թ. նոյեմբերի 6-ին Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Այնուհետև հեռակա կարգով ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտն ու ստացել ինժեների մասնագիտություն։ Ծառայել է Խորհրդային բանակում, Լենինգրադում։ Զորացրվելուց հետո աշխատել է Ասկերանի գույքագրման բյուրոյում։ Կամավորագրվել է ինքնապաշտպանական ջոկատում։ Զոհվել է 1992 թ. սեպտեմբերի 24-ին Նորագյուղում։ Հետմահու արժանացել է «Արիության համար» մեդալի։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Նորագյուղի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]