Արծվաբերդ կամավորական ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արծվաբերդ կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էԱրծվաբերդ
Ստեղծվեց1988
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994

Արծվաբերդ կամավորական ջոկատ, կազմավորվել է 1988 թվականին, Շամշադինի շրջանի Արծվաբերդ գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում)։ Ունեցել է շտաբ։ 1988-1994 թվականներին ջոկատը կամ նրա առանձին խմբեր մասնակցել են Տավուշի (Արծվաբերդ, Չինարի, Չորաթան, «Քոլագիր» հանդամաս) և Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Ա․ Բաբայանը (ընդհանուր հրամանատար), Յու․ Ծատուրյանը, Պ․ Աղաբաբյանը, Վ․ Ոսկանյանը, Վ․ Ալիխանյանը, Ա․ Մխիթարյանը, Ս․ Ճաղարյանը, Ս․ Գրիգորյանը, շտաբի պետ՝ Ս․ Աղաբաբյանը։ Զոհվել է 3 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։