Արծպա
| Արծպա | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
| Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
| Ենթաընտանիք | Տատասկափշայիններ (Carduoideae) |
| Տրիբա | Cynareae |
| Ցեղ | Արծպա (Serratula) L., 1753 |
Արծպա (լատիներեն՝ Serratula), սղոցակ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 70, ՀՀ-ում՝ 7 տեսակ՝ արծպա պսակակիր (S. coronata ), արծպա ճարճրուկատերև (S. erucifolia ), արծպա ճառագայթային (S. radiata ), արծպա կաշեկերպ (S. coriacea ), արծպա արծպան ման (S. serratuloides ) և այլն։
Ձևաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցողունը կանգուն է, թույլ ճյուղավորվող, խավոտ, բարձրությունը՝ 30-150 սմ. Տերևները հերթադիր են, փետրաձև հատված, հազվադեպ՝ ամբողջաեզր։ Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները՝ վարդագույն, ծիրանագույն, հազվադեպ՝ սպիտակ։ Ծաղկում է հունիսի սկզբին։ Պտուղը փուփուլավոր սերմնապտուղ է։ Արծպայի որոշ տեսակներից ստանում են դեղին և կանաչ ներկեր։
Տարածվածությունը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Լոռու, Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում, Արարատյան գոգավորությունում։ Աճում է չոր, խճոտ, կավոտ լանջերին, փլվածքներում։ Պսակակիր արծպան հանդիպում է միայն Լոռու մարզում (Գարգառ գյուղի շրջակայքում)։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արծպա» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արծպա» հոդվածին։ |
| ||||||
|