Արծաթի ֆտորիդ (II)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արծաթի ֆտորիդ
Silver(II)-fluoride-3D-ionic.png
Ընդհանուր տեղեկություններ
Ավանդական անվանում արծաթի դիֆտորիդ
Քիմիական բանաձև AgF₂-₂
Մոլային զանգված 144,901903 զանգվածի ատոմական միավոր[1] գ/մոլ
Խտություն 4,6 գ/սմ³ գ/սմ³
Հալման ջերմաստիճան 690 °C °C
Եռման ջերմաստիճան 700 °C °C
Քիմիական հատկություններ
Բյուրեղային կառուցվածք orthorhombic crystal system
Դասակարգում
CAS համար 7783-95-1
PubChem 11542804
EINECS համար 232-037-5
SMILES [F-].[F-].[Ag]
ЕС 232-037-5
ChEBI 9717583
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Արծաթի ֆտորիդ (II) (արծաթի դիֆտորիդ), գորշ շագանակագույն մոնոկլինային բյուրեղներ։ Քիմիական բանաձևն է՝ ։

Ստացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանում են մոլեկուլային ֆտորով արծաթի կամ արծաթի քլորիդի ֆտորացմամբ։

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի բյուրեղային կառուցվածք (գորշ շագանակագույն մոնոկլինային բյուրեղներ)։ Հալվում է 690 °C ջերմաստիճանում։

Քիմիական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուժեղ օքսիդիչ է։ Օքսիդացնում է ջուրը։ Հեղուկ ֆտորաջրածնում, որպես լյուիսի թթու, անցնում է կատիոնային ձևի, որը հանդիսանում է շատ ուժեղ օքսիդիչ, ֆտորի ակտիվությամբ պայմանավորված։

Փոխազդում է մի շարք նյութերի հետ.(Z-ը ածխածնի ենթախմբի տարր է, իսկ X-ը՝ հալոգեն).

Բենզոլի հետ՝

Ջրի հետ՝

Ածխածնի մոնօքսիդի հետ՝

Քսենոնի հետ՝

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործվում է ֆրեոնների սինթեզում, ֆտորօրգանական միացություններում, որոշ անօրգանական սինթեզներում, որպես ուժեղ ֆտորացնող ազդանյութ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 silver(2+) ion difluoride

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Рипан Р., Четяну И. Неорганическая химия. Химия металлов. — М.։ Мир, 1972. — Т. 2. — 871 с.