Արծաթե դրամը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արծաթե դրամը
Sølvskillingen
ՀեղինակՀանս Քրիստիան Անդերսեն
Ժանրհեքիաթ
Բնօրինակ լեզուդանիերեն
Ստեղծման տարեթիվ1861

Արծաթե դրամը (դան․՝ Sølvskillingen), դանիացի հայտնի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթը։ Գրվել է 1861 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթը պատմում է մի դրամի մասին, որը նոր է դուրս եկել դրամահատարանից։ Դրամը երազում էր տեսնել ողջ աշխարհը և տեսավ։ Նրան մի մարդ տարավ արտերկիր շրջագայության։ Դրամը պառկած է իր նոր ընկերների հետ։ Դրամը չգիտեր, թե ուր է ընկել, բայց շատ էր ուզում տեսնել աշխարհը, և դրա պատճառով մի կարճ ճանապարհորդություն կատարեց քսակից դեպի գրպան։ Հետո գրպանից էլ ընկավ հատակին, նրան գտավ մի աղջիկ։ Բայց այդ աղջիկը մտածեց, որ դրամը կեղծ է և պետք է տալ որևէ մեկին։ Տարիների ընթացքում այդ դրամը ընկնում է մի խեղճ կնոջ մոտ, ով ոչ մի կերպ չի կարողանում ծախսել այն։ Կինը դրամի վրա անցք է բացում, թելը մտցնում է անցքի մեջ և այն կախում է հարևանի աղջկա վզին, բայց մայրը կտրում է թելը[1]։ Ի վերջո, մի անգամ նրան տալիս են մի ճանապարհորդի, ով դրամը փորձում է ծախսել, բայց չի կարողանում։ Նա նայում է դրամին և ժպտում, իր հին դրամների հետ դրամը նա տանում է իր երկիր և բոլորին ցույց տալիս. այստեղ դրամը բոլորին դուր է գալիս և ապրում է հանգիստ ու երջանիկ` հասկանալով, որ կարևորն այն արժեքն է, որն ինքն է զգում իր համար։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դրամ
  • Ճանապարհորդ
  • Երեխաներ
  • Տատիկ
  • Հարևանի աղջիկ
  • Հարևանուհի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Ք. Անդերսեն, Հեքիաթներ, Երևան, 2015

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]