Արծաթաչափություն, քանակական անալիզի տիտրաչափական եղանակ։ Հիմնված է արծաթի նիտրատի՝ , տիտրված լուծույթների կիրառման վրա։ Հետազոտվող թույլ հիմնային կամ չեզոք լուծույթները տիարում են լուծույթով։ Որպես ինդիկատոր օգտագործում են իոնը, որը –ի ավելցուկի հետ առաջացնում է անլուծելի կարմիր նստվածք՝ ։
Տիտրման վերջնակետը կարելի է որոշել նաև ադսորբցիոն ինդիկատորներով կամ էլեկտրաքիմիական եղանակներով։ Հետազոտվող թթու լուծույթների դեպքում ավելացնում են լուծույթի ավելցուկ և ապա տիարում ռոդանիդով (ինդիկատոր է )։ Արծաթաչափությունով մեծ ճշտությամբ որոշում են աղեր և թթուներ, որոնց անիոնները կատիոնի հետ առաջացնում են նստվածքներ կամ կոմպլեքսային միացություններ, օրինակ՝ քլորիդներ, բրոմիդներ, յոդիդներ, ռոդանիդներ, ցիանիդներ ևն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 69)։