Գայլաթաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արծաթախոտից)
Գայլաթաթ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ցեղ Գայլաթաթ (Alchemilla)
L., 1753

Գայլաթաթ (լատին․՝ Alchemilla), արծաթախոտ, ոսկեծիլ, չտաբլիթ, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 300, ՀՀ-ում՝ 19 տեսակ՝ գայլաթաթ մետաքսյա (A.sericea), գայլաթաթ հոդավորված (A. heteroschista), գայլաթաթ կոշտ (A. rigida), գայլաթաթ տարակոթուն (A.diversipes) և այլն։ Տարածված է Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Արագածոտնի և այլ մարզերում։ Աճում է խոտածածկ լեռնալանջերին, առվակների և գետերի ափերին, անտառեզրերին և բացատներում, բարձր լեռնային մարգագետիններում և այլն։ Կան նաև բնաշխարհիկ տեսակներ՝ գայլաթաթ Սևանի (A. sevangesis), գայլաթաթ Սմիռնովի (A. smirnovii)։ Կոճղարմատավոր բույս է, ցողունը՝ ճյուղավորվող, բարձրությունը՝ 5-70 սմ։ Տերևներն արմատամերձ վարդակներով են, երկար կոթուններով, բլթակավոր կամ ատամնավոր, երբեմն՝ մասնատված՝ պատված մազիկներով։ Ծաղկաբույլը վահանահուրանանման է, ծաղիկները՝ մանր, կանաչավուն կամ դեղնականաչավուն։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը ձվաձև ընկուզիկ է։ Պարունակում է ներկւսնյութեր։ Գայլաթաթի ծայրամասային ընձյուղների հյութը օգտագործվում է որպես կոսմետիկ, միջոց։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

*

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 678