Արխիպ Աբագինսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արխիպ Աբագինսկի
յակուտ.՝ Абаҕыыныскай
Ծնվել էհունվարի 7 (20), 1907
ԾննդավայրAbaga, Օլյոկմինսկի ուլուս, Յակուտիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ
Վախճանվել էսեպտեմբերի 22, 1960(1960-09-22) (53 տարեկան)
Վախճանի վայրՅակուտսկ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ և թարգմանիչ
Լեզույակուտերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ժանրերպոեզիա

Արխիպ Աբագինսկի, (ռուս.՝ Архип Георгиевич Кудрин-Абагинский, հունվարի 7 (20), 1907, Abaga, Օլյոկմինսկի ուլուս, Յակուտիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ - սեպտեմբերի 22, 1960(1960-09-22), Յակուտսկ, ԽՍՀՄ), խորհրդային յակուտ բանաստեղծ և թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Յակուտսկի շրջանի Աբագա գյուղում, գյուղացու ընտանիքում։ Դասավանդել է գյուղական դպրոցում, աշխատել է «Երիտասարդ բոլշևիկ» («Эдэр большевик») և «Պատրաստ եղիր» («Будь готов!») երիտասարդական թերթերում, ինչպես նաև` Յակուտիայի գրահրատարակչությունում և ռադիոհեռարձակման խորհրդում։ 1930-1932 թվականներին սովորել է Իրկուտսկի մանկավարժական ինստիտուտում, որտեղ ընտրվել է Արևելյան Սիբիրի գրողների միության անդամ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների տարիներին մասնակցել է Կայսերական Ճապոնիայի դեմ մարտերին[1]։ Պարգևատրվել է մեդալներով։ Բանաստեղծի անունով է կոչվել Օլյոկմինսկի ուլուսի Աբագա գյուղի միջնակարգ դպրոցը։ Բացվել է գրողի տուն–թանգարանը[1]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել սկսել է 1923 թվականից, առաջին՝ «Բանաստեղծություններ և երգեր» ժողովածուն հրատարակվել է 1927 թվականին։ Աբագինսկու հիմնական ստեղծագործությունները խորհրդային հասարակության և պետության զարգացման գործում Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության դերի մասին է․ դրանք են՝ «Կոմունիզմ` լայն ճանապարհով», «Հարազատ կուսակցություն», «Հաղթանակած հերոս ժողովուրդ» ստեղծագործությունների շարքերը։ Առաջին անգամ յակուտական պոեզիայի մեջ մտցրել է շեշտային բանաստեղծությունը[2]։ Նրա շատ բանաստեղծություններ դարձել են ժողովրդական երգեր։ Բանաստեղծի կարևորագույն ստեղծագործություններից[3] են «Շանհայ» (1933) և «Ես ժողովրդի որդին եմ» (1938) պոեմները, որոնցից առաջինը նվիրված է Չինաստանի ժողովրդի՝ անկախության համար պայքարին, իսկ երկրորդը՝ սոցիալիստական հայրենիքի պաշտպանությանը։ Պատերազմի տարիներն հրատարակել է «Արևմուտք» և «Արևելելք» բանաստեղծությունների շարքերը։ Յակուտերեն է թարգմանել շատ ռուս և խորհրդային գրողների՝ Պուշկինի, Տուրգենևի, Գորկու, Չուկովսկու, ստեղծագործությունները[1]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Талыллыбыт айымньылар. - Յակուտսկայ, 1958։
  • Избранное. - Յակուտսկ, 1953,  153 էջ։
  • Якутию пою. - Մագադան, 1957, 127 էջ։
  • Под северным небом. - Մոսկվա, 1959։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Архип Георгиевич Кудрин». Якутский Государственный Литературный Музей им. П. А. Ойунского. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 22-ին.
  2. Кудрин Архип Георгиевич // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  3. «Краткая литературная энциклопедия», т.1, М., 1962

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]