Արլեն Ռեյվեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արլեն Ռեյվեն
Ծնվել էհուլիսի 12, 1944(1944-07-12)[1]
ԾննդավայրԲալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ
Վախճանվել էօգոստոսի 1, 2006(2006-08-01)[2][1] (62 տարեկան)
Վախճանի վայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունպատմաբան, արվեստագետ, լրագրող և ֆոնդապահ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՋորջ Վաշինգտոն համալսարան, Ջոնս Հոփքինսի համալսարան և Հուդ քոլեջ
ԱշխատավայրՄերիլենդի ինստիտուտի արվեստի քոլեջ
ՊարգևներWomen's Caucus for Art Lifetime Achievement Award?

Արլեն Ռեյվեն, (Արլեն Ռուբին, անգլ.՝ Arlene Raven, հուլիսի 12, 1944(1944-07-12)[1], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ - օգոստոսի 1, 2006(2006-08-01)[2][1], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ֆեմինիստ արվեստագետ, գրող, քննադատ, ուսուցիչ և կուրատոր։ 1970-ական թվականներին Ռեյվենը եղել է Լոս Անջելեսի ֆեմինիստական արվեստի մի շարք կազմակերպությունների համահիմնադիրը։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արլեն Ռեյվենի ծնողները՝ Ջոզեֆ և Աննետ Ռուբինը հրեա-ամերիկյան ծագման միջին խավի ներկայացուցիչներ էին, որոնք հաստատվել էին Մերիլենդի Բալթիմոր քաղաքում[3]։ Ռեյվենի հայրը բարի սեփականատեր էր, մայրը՝ տնային տնտեսուհի[3]։

1965 թվականին Ռեյվենն Մերիլենդի Հուդ քոլեջում ստացել է Արվեստի բակալավրի աստիճան, այնուհետև շարունակել է կրթությունը[4]։ Ռեյվենը ստացել է Ջորջ Վաշինգտոն համալսարանի Արվեստի մագիստրոսի գիտական աստիճան գեղանկարչության ոլորտում, իսկ 1975 թվականին Ջոնս Հոփքինսի համալսարանում արվեստագիտության ոլորտում դոկտորական ատենախոսություն է պաշտպանել[4]։

Ռեյվենը Ֆեմինիստական արվեստի շարժման կարկառուն ներկայացուցիչներից էր, որը ջանք չէր խնայում կին արվեստաագետներին կրթելու և վերջիններիս՝ իրենց իսկ կանացի փորձառությունն անմիջականորեն արտացոլող գործեր ստեղծելու հնարավորություն տալու համար[5]։ 1973 թվականին Ջուդի Չիկագոյի և Շեյլա Լեվրան դե Բրետվիլի հետ համատեղ Ռեյվենը հիմնադրեց Ֆեմինիստական արվեստանոց-ստուդիան[6]։ Ֆեմինիստական արվեստանոց-ստուդիայի նպատակն էր (արվեստի այս անկախ դպորցն ի վերջո տեղակայվեց Լոս Անջելեսի Կանանց շենքում) «միավորել բոլոր այն աշխատող անհատներին, որոնց գործունեությունը բխում է մեր ընդհանուր կանացի փորձառությունից և ընդհանուր սոցիալական իրադրությունից»։ Այս համատեքստում շեշտը գլխավորապես դրվում էր «համագործակցության և գաղափարակից քույրերի միջև ջերմ հարաբերությունների պահպանման վրա»[5]։ Նույն տարում Ռեյվենը Ջոն Հոփկինսոնի համալսարանում կրթություն ստացած իր կոլեգայի՝ արվեստագետ Ռութ Իսկինի հետ միասին հիմնադրում է Արվեստագիտական հետազոտությունների ֆեմինիստական կենտրոնը[7]։ Կենտրոնի գործունեությունն ուղղված էր կին արվեստագետների ստեղծագործական կյանքի ուսումնասիրությանը, ֆեմինիզմի արվեստագիտական մեթոդաբանության մշակմանը և կանանց ստեղծագործական արխիվի ստեղծմանը[7]։ Ռեյվենը նաև համահիմնադրել և խմբագրել է կանանց մշակութային գործունեությանը նվիրված «Chrysalis» ամսագիրը[8]։ 1976 թվականին եղել է «Լեզբիական արտ նախագծի»-ի հիմնադիր անդամներից մեկը, Ռեյվենը ինքն էլ լեզբուհի է եղել[6][9]։ Անդամներին արվեստի գործերի միջոցով ուսումնասիրում էին լեզբիանիզմը, անցյալի այնպիսի լեզբի արվեստագետների գործունեությունը, ինչպիսին է Ռոմեյն Բրուքսը՝ կասկածի տակ դնելով հենց բուն «լեզբի» տերմինի մշակութային իմաստը[10]։ Ռեյվենը եղել է նաև «Արվեստի աջակցության կանանց միության» կազմակերպության հիմնադիրներից մեկը[11]։

Բացի Ֆեմինիզմի արվեստանոց-ստուդիայում դասավանդելուց, Ռեյվենը դասավանդել է նաև Կալիֆորնիայի արվեստի ինստիտուտում, Մերիլենդի ինստիտուտի արվեստի քոլեջում, Փարսոնսի դիզայնի դպրոցում, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում և Սոցիալական հետազոտությունների նոր դպրոցում[11]։ 1980-ական թվականներին Ռեյվենը դարձել է «Village voice» պարբերականի գլխավոր քննադատը[8]։

Ռեյվենն անցկացրել է տասը ցուցահանդես, այդ թվում՝ Բալթիմորի գեղարվեստի թանգարանում և Լոնգ Բիչի արվեստի թանգարանում[4]։ Ամենախոշոր ցուցահանդեսներից մեկը, որը «միավորել է արվեստագետներից շատերին՝ միառժամանակ մոտեցնելով անցյալ տասնամյակի ողջ ընթացքում Ռեյվենի կողմից քարոզվող զանազան գաղափարներ», անցկացվել է «Տնային պայմաններում»[12]։

2000 թվականին Ռեյվենը դարձել է Մերիլենդի ինստիտուտի արվեստի քոլեջի Ռեյնհարթի քանդակագործության դպրոցի քննադատը[4]։ 2002 թվականին արվեստի քննադատության ոլորտում իր գործունեության համար Քոլեջի արվեստի միության կողմից Ռեյվենն արժանացել է Ֆրենկ Ջուեթ Մեզեթի անվան մրցանակի[13]։

Ռեյվենը մահացել է 2006 թվականի օգոստոսի 1-ին քաղցկեղից Նյու Յորքի Բրուքլին քաղաքում գտնվող իր տանը 62 տարեկան հասակում[4]։ Նրա հայրը, քույրը՝ Ֆիլիսը (Գելման) և Նենսի Գրոսմանը, որը շուրջ 23 տարի հարաբերությունների մեջ է եղել Ռեյվինի հետ, շատ ավելի երկար ապրեցին[14][15]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյվենը լույս է ընծայել 9 գիրք, այդ թվում

  • Feminist Art Criticism: An Anthology (1988) (նաև խմբագիր) OCLC 581561464 0835718786
  • Crossing Over: Feminism and Art of Social Concern (1988) OCLC 901903194 0835720179
  • Art in the Public Interest (1989) OCLC 502660046 0306805391
  • New feminist criticism: art, identity, action (1994) OCLC 27816089 0064309096

Մենագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 http://www.artnet.com/magazineus/news/artnetnews/artnetnews8-4-06.asp
  3. 3,0 3,1 [1] Joseph Rubin Obituary, Baltimore Sun, 20 August 2014. Note that Joseph Rubin's obituary lists Arlene as a decedent family member, but spells the last name "Ravan".
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Woo Elaine։ «Arlene Raven, 62; Established L.A. Center to Support Female Artists»։ Los Angeles Times։ Վերցված է November 1, 2011 
  5. 5,0 5,1 Arlene Raven, Judy Chicago, Sheila de Bretteville (April–May 1973)։ «The Feminist Studio Workshop»։ Womanspace 1: 17 
  6. 6,0 6,1 «The Woman's Building»։ Timeline։ Արխիվացված է օրիգինալից November 25, 2011-ին։ Վերցված է November 1, 2011 
  7. 7,0 7,1 Wilding Faith (1977)։ By Our Own Hands։ Santa Monica, CA: Double X։ էջ 93 
  8. 8,0 8,1 Chicago Judy։ «Arlene Raven Feminist Art Activist 1944 – 2006»։ We Remember։ Արխիվացված է օրիգինալից September 22, 2011-ին։ Վերցված է November 1, 2011 
  9. Summers Claude J. (2004)։ The Queer Encyclopedia of the Visual Arts - Claude J. Summers - Google Books։ ISBN 9781573441919։ Վերցված է 2018-12-04 
  10. Terry Wolverton (2011)։ Sondra Hale and Terry Wolverton, ed.։ From Site to Vision: The Woman's Building in Contemporary Culture։ Los Angeles, CA: OTIS College of Art and Design։ էջ 354 
  11. 11,0 11,1 «Biography: Arlene Raven»։ Lesbian Photography on the West Coast, 1972–1977։ Women Artists of the American West։ Վերցված է November 1, 2011 
  12. Lovelace Carey (Nov 2006)։ «Bringing It All Back Home»։ Artforum International 45 (3): 61–62 
  13. «Awards»։ The College Art Association։ Վերցված է October 11, 2010 
  14. «Joseph Rubin Obituary, Baltimore Sun, 20 August 2014»։ Վերցված է December 4, 2018 
  15. Woo Elaine (August 13, 2006)։ «Arlene Raven, 62; Established L.A. Center to Support Female Artists»։ Վերցված է December 4, 2018 – via LA Times 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]