Արիֆ Ալվի
Արիֆ Ալվի | |
![]() | |
Կուսակցություն՝ | Pakistan Tehreek-e-Insaf? |
---|---|
Կրթություն՝ | University of the Pacific?, Միչիգանի համալսարան և De'Montmorency College of Dentistry? |
Մասնագիտություն՝ | ատամնաբույժ և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հուլիսի 29, 1949 (73 տարեկան) |
Ծննդավայր | Կարաչի, Սինդ, Պակիստան |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Samina Alvi? |
Արիֆ Ալվի (ուրդու՝ عارف علوی, անգլ.՝ Arif Alvi, հուլիսի 29, 1949, Կարաչի, Սինդ, Պակիստան), պակիստանցի պետական գործիչ, քաղաքական գործիչ, 2018 թվականից Պակիստանի նախագահ։
Կնեսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1949 թվականի հուլիսի 29-ին[1][2][3][4] Կարաչիում, Պակիստանի Դոմինիոնում[5]։ Կա տեղեկատվություն, որ նրա ծննդյան տարեթիվը 1949 թվականի օգոստոսի 29-ն է[6], ինչպես նաև հանդիպում են աղբյուրներ, որոնք նրա ծննդյան թիվը նշում են 1947 թվականը[7][8]։
Նրա հայրը՝ Հաբիբ-ուր-Ռեհման Էլահի Ալվին, ատամնաբույժ էր Բրիտանական Հնդկաստանում։ Հետագայում նա տեղափոխվել է Կարաչի երկրի բաժանումից հետո[6] և սեփական ատամնաբուժարանն է բացել Սադարում[7]։ Հաբիբ-ուր-Ռեհման Էլահի Ալվին «Ջամաաթ-ի-իսլամի» կուսակցության անդամ էր[3]։ Համաձայն «Արդարության համա շարժում» կայքի՝ Արիֆ Ալվիի հայրը Հնդկաստանի վարչապետ Ջավահառլալ Ներուի ատամնաբույժն էր[6][9]։
Կարաչիում միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո[10] Արիֆ Ալվին տեղափոխվում է Լահոր 1967 թվականին բարձրագույն կրփուփյուն ստանալու համար[3]։ Ատամնաբույժի բակալավրի աստիճան է ստացել De’Montmorency ատամնաբուժական քոլեջն ավարտելուց հետո։ 1975 թվականին ավարտել է Միչիգանի համալսարանը՝ դառնալով ատամների պրոթեզավորման ոլորտի մագիստրոս[11]։ 1984 թվականին University of the Pacific-ում օրթոդոնտիայի ոլորտում գիտությունների մագիստրոսի կոչում է ստացել[12]։ Վերադառնալով Պաիստան՝ սկսել է աշխատել որպես ատամնաբույժ, իսկ հետո բացել է սեփական ստոմատոլոգիական կլինիկան՝ Alvi Dental Hospital[10]։ Ամուսնացած է Սամինա Ալվիի հետ, ունեն չորս երեխա[13]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Arif Alvi — 13th President of Pakistan»։ Daily Times։ սեպտեմբերի 4, 2018։ Վերցված է սեպտեմբերի 5, 2018
- ↑ «Dr Arif Alvi: Two interesting facts»։ The News (անգլերեն)։ սեպտեմբերի 5, 2018։ Վերցված է սեպտեմբերի 5, 2018
- ↑ 3,0 3,1 3,2 «ڈاکٹر عارف الرحمان علوی نے سیاسی سفر کا آغاز جماعت اسلامی سے کیا»։ Nawa-i-Waqt (ur-PK)։ սեպտեմբերի 3, 2018։ Վերցված է սեպտեմբերի 4, 2018
- ↑ «Detail Information»։ ապրիլի 21, 2014։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 21, 2014-ին։ Վերցված է հուլիսի 11, 2017
- ↑ «From dentist’s office to President House»։ The Nation։ սեպտեմբերի 5, 2018։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-25-ին։ Վերցված է սեպտեմբերի 5, 2018
- ↑ 6,0 6,1 6,2 Suhail Riyaz (սեպտեմբերի 4, 2018)։ «ڈینٹسٹ سے صدر پاکستان کا سفر»։ BBC News اردو։ Վերցված է սեպտեմբերի 4, 2018
- ↑ 7,0 7,1 «Pakistan new President Arif Alvi is son of Nehru's dentist»։ The Economic Times։ սեպտեմբերի 4, 2018։ Վերցված է սեպտեմբերի 4, 2018
- ↑ «Newly-elected President Arif Alvi is son of Nehru’s dentist»։ www.pakistantoday.com.pk։ սեպտեմբերի 5, 2018։ Վերցված է սեպտեմբերի 5, 2018
- ↑ «Dr Arif Alvi's father was Jawaharlal Nehru’s dentist | Life & Style»։ Geo.tv։ սեպտեմբերի 5, 2018։ Վերցված է սեպտեմբերի 5, 2018
- ↑ 10,0 10,1 «ڈاکٹرعارف علوی - طلبہ سیاست سے ایوانِ صدرتک -»։ ARY News։ սեպտեմբերի 4, 2018։ Վերցված է սեպտեմբերի 4, 2018
- ↑ «The cleric, the lawyer and the partyman | The Express Tribune»։ The Express Tribune։ սեպտեմբերի 4, 2018։ Վերցված է սեպտեմբերի 4, 2018
- ↑ «Who is Arif Alvi?»։ Dunya News։ սեպտեմբերի 4, 2018։ Վերցված է սեպտեմբերի 4, 2018
- ↑ «Dr Arif ur Rehman Alvi - 10 things to know about the newly elected 13th President of Pakistan»։ Dunya News։ Վերցված է սեպտեմբերի 4, 2018
|