Արիստամբուլոս I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արիստամբուլոս I
Aristobulus-I.jpg
Ծնվել է՝մ.թ.ա. 2-րդ դար
Մահացել է՝մ. թ. ա. 103
ՏոհմHasmonean dynasty
քահանա
ՀայրJohn Hyrcanus

Արիստամբուլոս 1-ին (եբր.՝ יהודה‎ , հունարեն՝ Ἀριστόβουλος)՝ իշխել է Հուդայի թագավորությունում մ.թ.ա. 104-103 թթ.: Իր հոր՝ Ջոն Հիրկանոսի մահից հետո Արիստամբուլոս 1-ինը դարձավ նրա գահի և քահանայապետության հետևորդը։ Արիստամբուլոս 1-ինը դարձավ հրեական առաջին թագավորը բաբելոնյան աքսորից հետո, ստացել է թագավորական տիտղոս և իշխել որպես թագավոր և քահանայապետ։ Այդ իսկ պատճառով նա բանտարկեց իր մորը, քանի որ վերջինս խանգարում էր նրան իշխանության գալ։ Նա նաև բանտարկեց իր երեք կրտսեր եղբայրներին։ Նրանցից հայտնի է միայն Ալեքսանդր Յաննայը, ով կառավարել է մ.թ.ա. 103 թ., իսկ մինչ այդ սպանեց եղբայրներից մեկին, իսկ մյուսը հեռացավ աշխարհիկ կյանքից։ Չորրորդ եղբայրը՝ Անտիգոնը, մտերիմ է եղել Արիստամբուլոսի հետ։ Արիստամբուլոսի հիվանդության ժամանակ, Անտիգոնուսը փոխարինել է նրան թե կռիվների ժամանակ, թե որպես քահանա և դրանով իսկ ձեռք է բերել նշանակալի հաջողության։ Այդ հաջողությունը ճակատագրական է դարձել Անտիգոնուսի համար։ Արիստամբուլոսը հրամայել է սպանել նրան, ինչի համար հետո շատ է զղջացել։ Սակայն որոշ ժամանակ անց, ինչպես գրում է Հովսեփոս Փլավիոսը, նա նույնպես մահացավ՝ եղբոր կարոտից։

Արիստամբուլոս 1-ինի պղնձյա մետաղադրամները

Արիստաբուլոսի քաղաքականության մասին նույնպես տեղեկացնում է Հովսեփոս Փլավիոսը. թագավորական գահը ստանալուց բացի, նա նաև ստացել է Philhellen՝ հույների բարեկամ տիտղոսը։ Նա շարունակեց իր հոր քաղաքականությունը՝ Գալիլեայի գրաված հողերում հուդայականություն տարածելով, ինչպես դա իրականացնում էր Ջոն Հիրկանոսը գրավված Հուդայի թագավորությունում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]