Արիստակես Սահրատյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արիստակես Թադևոսի Սահրատյան (ծնվ․ մայիսի 15, 1905, գ․ Դարղալու (այժմ՝ Այգեզարդ, Արտաշատի շրջան, ՀԽՍՀ), հայ խորհրդային ինժեներ-գնդապետ։ ՀԽՍՀ վաստակավոր ինժեներ (1974 թ.), Հայրենական մեծ պատերազմի (1941-1945 թթ.) մասնակից։ ԽՄԿԿ անդամ 1930 թվականից։

Ավարտել է Մոսկվայի ռազմատրանսպորտային ակադեմիան (1937 թ.)։ 1937 թվականին նշանակվել է Ռոստովի մարզի Շախտնայա երկաթուղու բաժանմունքի զինվորական պարետ, 1942 թվականին՝ Անդրկովկասյան ռազմաճակատի հյուսիսային խմբավորման հաղորդակցության ճանապարհների օպերատիվ բաժնի պետ։ Զբաղվում է Անդրկովկասի երկաթուղիների նախագծման և շինարարության պատմության հարցերով։

Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի, Կարմիր աստղի երեք, Լեհաստանի վերածնության շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 149 CC-BY-SA-icon-80x15.png