Jump to content

Արիոն կապտաթիթեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արիոն կապտաթիթեռ
Արիոն կապտաթիթեռ (արու)
Արիոն կապտաթիթեռ (արու)
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Թիթեռներ (Lepidoptera)
Ընտանիք Կապտաթիթեռներ (Lycaenidae)
Ցեղ Phengaris
Տեսակ Արիոն կապտաթիթեռ (P. arion)
Միջազգային անվանում
Phengaris arion
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Արիոն կապտաթիթեռ (լատին․՝ Maculinea arion), կապտաթիթեռների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

16-18 մմ (արուներ) և 15-20 մմ (էգեր) առջևի թևի երկարությամբ ոչ խոշոր չափի թիթեռներ են։ Վերևից մուգ կապույտ գույնի Արուն, որը վերևից մուգ կապույտ գույնի է, ունի արտաքին խիստ մգացած եզր և լավ արտահայտված դիսկալ և հետդիսկալ պտերի շարք։ Էգի նախշը նույնն է, սակայն ավելի լավ է արտահայտված։ Դիսկալ և հետդիսկալ սև պտերի լավ արտահայտված նախշով թևերի ստորին մակերեսը մոխրագույն է։ Բազալտային փոշեծածկը նույնպես լավ է արտահայտված։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Եվրոպայում, Կովկասում, Փոքր Ասիայում, Միջին Ասիայում, Ղազախստանում` մինչև Արևմտյան Սիբիր։ Լայն տարածում ունի նաև Հայաստանում։ Հայտնի է նաև Շիրակի (Աշոցքի շրջակայք), Գեղարքունիքի (Սևան քաղաքի շրջակայք, Շորժա), Տավուշի (Սարիգյուղ, Ջուջևան գյուղերի շրջակայք), Կոտայքի (Արզական, Մեղրաձոր, Գողթ, Գառնի գյուղերի շրջակայք), Վայոց ձորի (Գնիշիկ գյուղի շրջակայք, Արտավան), Սյունիքի (Քաջարան քաղաքի շրջակայք, Կուրիս, Շվանիձոր գյուղեր, Փխրուտ լքված գյուղ) մարզերից և «Խոսրովի անտառ» պետական արգելոցից[1]։

Ապրում են չոր մարգագետիններում, անտառների բացատներում, անտառի վերին եզրերի տափաստանացած հատվածներում։ Էգը ձվադրում է Խնկածաղիկ սովորականի ծաղիկների վրա։ Երկրորդ, երրորդ հասակի թրթուրները մրջյունների միջոցով տեղափոխվում են մրջնանոց, որտեղ էլ ձմեռում են։ Ուտելով մրջյունների թրթուրներին և հարսնյակներին՝ ձմեռումից հետո ավարտում են սնվելը։ Հարսնյակավորվում են մրջնանոցում[1]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակը գտնվում է արեալի սահմանաեզրին։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ, ընդգրկված է ԲՊՄՄ համեմատաբար բարվոք վիճակում գտնվող, սակայն կարող է հայտնվել վտանգված տեսակների թվում կարգավիճակով և Բեռնի կոնվենցիայի Հավելած երկրորդում։ Թվաքանակը բավականաչափ բարձր է, իսկ թվաքանակի փոփոխության միտումները՝ բացահայտված չեն։

Վտանգման հիմնական գուրծոններ են հանդիսանում հողերի հերկումը, կերաբույսի ծաղկման շրջանում իրականացվող խոտհունձը, անասունների գերարածեցումը, ինքնաթիռներով անտառային տարածքների թունաքիմիկատներով մշակումը։

Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում և «Արևիկ» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արիոն կապտաթիթեռ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արիոն կապտաթիթեռ» հոդվածին։