Արիզոնական կեղևավոր կարիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արիզոնական կեղևավոր կարիճ
Արիզոնական կեղևավոր կարիճ
Արիզոնական կեղևավոր կարիճ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Chelicerata
Դաս Սարդակերպեր (Arachnida)
Կարգ Կարիճներ (Scorpiones)
Ընտանիք Buthidae
Ցեղ Centruroides
Տեսակ Արիզոնական կեղևավոր կարիճ (C. sculpturatus)
Միջազգային անվանում
Centruroides sculpturatus

Արիզոնական կեղևավոր կարիճ, փոքր բաց շագանակագույն կարիճ, որը տարածված է ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում և Մեքսիկայի հյուսիս-արևմուտքում գտնվող Սոնորան անապատում։ Հասուն արու կարիճի երկարությունը կարող է հասնել 8 սմ երկարության (3,14 դյույմ), մինչդեռ էգը փոքր-ինչ ավելի փոքր է՝ առավելագույն երկարությունը 7 սմ (2,75 դյույմ)[1]։

Գիշատիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիզոնական կեղևավոր կարիճներով կերակրվում են կենդանիների լայն տեսականի, ինչպիսիք են գունատ չղջիկները[2], թռչունները (հատկապես բուերը), սողունները և այլ ողնաշարավորները։ Որոշ դեպքորում նաև սարդեր, օձեր, պեկկարիաներ, կրծողներ և այլ կարիճներ։ Էվոլուցիան, թունաքիմիկատները, հետազոտության, կամ կենդանիների առևտրի համար կարիճներ հավաքելը նույնպես նվազեցնում է կեղևավոր կարիճի պոպուլյացիան։

Արիզոնական կեղևավոր կարիճների ցավոտ և պոտենցիալ մահացու թույնը փոքր ազդեցություն ունի մորեխ մկների վրա։ Գիտնականները պարզել են, որ կարիճի թույնը մորեխ մկների մոտ որպես ցավազրկող միջոց է գործում, այլ ոչ թե ցավ խթանող[3]։

Կյանքի ցիկլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիզոնայի երեք չափահաս և չորս անչափահաս կեղևավոր կարիճներ
Արիզոնական կեղևավոր էգ կարիճը նորածինների հետ

Արիզոնական կեղևավոր կարիճները ունեն մի քանի ամիս հղիության շրջան, ծնվում են կենդանի վիճակում, որից հետո զգուշորեն բարձրանում են մոր մեջքի վրա։ Էգը սովորաբար 25-ից 35 սերունդ է տալիս։ Սրանք մնում են իրենց մոր մոտ մինչև իրենց հասունանալը, որը կարող է տևել ծնվելուց հետո մինչև 3 շաբաթ։ Արիզոնայի կեղևավոր կարիճների կյանքի տևողությունը մոտ 6 տարի է[4]։

Արիզոնական կեղևավոր կարիճները, ինչպես մյուս կարիճների մեծ մասը, աներևակայելի դիմացկուն են։ ԱՄՆ-ի միջուկային փորձարկումների ժամանակ կարիճներ, ինչպես նաև ուտիճներ և մողեսներ, հայտնաբերվել են զրոյական զոնային մոտ՝ առանց որևէ վնասվածքների[5]։

Բնական միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիզոնական կեղևի կարիճը գիշերային է[4] և հատկապես լավ է հարմարվում անապատում. նրա էկզոկմախքի վրա մոմի շերտերը կարիճին դարձնում են ջրի կորստի հանդեպ դիմացկուն։ Այնուամենայնիվ, Արիզոնական կեղևավոր կարիճները սովորաբար ցերեկվա շոգին թաքնվում են ժայռերի, փայտի կույտերի կամ ծառերի կեղևի տակ։ Արիզոնական կեղևավոր կարիճները չեն բնակվում հողի տակ և սովորաբար հանդիպում են տներում.[6]

Արիզոնական կեղևավոր կարիճները գերադասում են ափամերձ տարածքները, որտեղ կա բամբակ և սոսի պուրակներ։ Այնտեղ միջատների և գիշատիչների գոյատևելու համար բավարար խոնավ պայմաններ կան։ Ոռոգվող սիզամարգերի և այլ համակարգերի տարածումը, որոնք բարձրացնում են շրջակա միջավայրի խոնավությունը բնակելի տարածքներում, հանգեցրել են որոշ տարածքներում այդ կենդանիների թվի զանգվածային աճի։

Այս կարիճները յուրահատուկ են նրանով, որ նրանք հարավ-արևմուտքում միակ տեսակն են, որոնք կարող են մագլցել պատերի, ծառերի և բավական կոպիտ մակերեսով այլ առարկաների վրա։ Արիզոնական կեղևավոր կարիճները ունեն բացասական գեոտաքսիս՝ նախընտրելով գլխիվայր ապրելակերպը, ինչը հաճախ հանգեցնում է նրան, որ դրանք մարդկանց խայթում են, քանի որ կարիճը գտնվում է առարկայի ստորին մասում[7]։

Արիզոնական կեղևավորկարիճը որսում է փոքր և միջին կենդանիների, ինչպիսիք են բզեզները, սարդերը, ծղրիդները, ուտիճները, այլ միջատներ[4][8]։

Արիզոնական կեղևավոր կարիճի տեսակը հանիպում է հարավային Կալիֆոռնիայում, հարավային Արիզոնայում և արևմտյան Նյու Մեքսիկոյում։ Դրանք հանդիպում են նաև Բաջա Կալիֆորնիայում, Սոնորայում և Չիուահուայում, Մեքսիկայում[8]։

Թույնը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիզոնական կեղևավոր կարիճի ճակատային տեսքը պաշտպանական դիրքում

Արիզոնական կեղևավոր կարիճը Հյուսիսային Ամերիկայի ամենաթունավոր կարիճն է, և նրա թույնը կարող է մեծ ցավ պատճառել (զուգորդված թմրածության, քորոցների և փսխման հետ) մեծահասակների մոտ, որը սովորաբար տևում է 24-ից 72 ժամ[4]։ հնարավոր է խայթված հատվածի ժամանակավոր դիսֆունկցիա. օրինակ, հնարավոր է, ձեռքի անշարժացում կամ ցնցումների առկայություն։ Այն կարող է նաև կարճ ժամանակով առաջացնել շնչահեղձություն։ Ծայրահեղ ցավի պատճառով շատ տուժածներ նկարագրում են թունավորումից հետո էլեկտրական ցնցումների զգացղություններ։ 1968 թվականից ի վեր Արիզոնա նահանգում գրանցվել է մահվան երկու դեպք. Արիզոնայում և Նյու Մեքսիկոյում ամեն տարի խայթոցների հազարավոր դեպքեր են գրանցվում[9]։

Հակաթույն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տեսակի համար Արիզոնայի պետական համալսարանում դոկտոր Հերբերտ Լ. Ստահնկեի կողմից մշակվել է հակաթույն և բավարար քանակությամբ արտադրվել է Արիզոնա նահանգում։ Այս հակաթույնը հաստատված չէր ՖԴԱ-ի կողմից, սակայն Արիզոնա նահանգում օգտագործումը թույլատրելի էր և շատ հաջող, որի շնորհիվ կրճատվել են ախտանիշների տևողությունը և հոսպիտալացումը։ Այս հակաթույնի արտադրությունը դադարեցվել է մինչև 2000 թվականը և արտադրանքը հասանելի չէր մինչև 2004 թվականը։ Մեքսիկայում արտադրված հակաթույնը՝ Anascorp [Antivenin Centruroides (scorpion) F(ab′)2, Laboratorios Silanes, Instituto Bioclon SA de CV], ստացավ ՖԴԱ-ի հաստատումը 2011 թվականի օգոստոսին 3-ին և այժմ օգտագործվում է[10]։

Առաջին օգնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին օգնության այս հիմնական միջոցները կարող են օգնել Արիզոնական կեղևավոր կարիճի խայթոցները բուժելու համար.[11]

  • Մաքրեք խայթոցի տեղը օճառով և ջրով
  • Սառը թրջոց դնել
  • Ընդունեք ացետամինոֆեն (պարացետամոլ) կամ իբուպրոֆեն՝ տեղային ցավերի և այտուցների դեպքում

Ուլտրամանուշակագույն ճառագայթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիզոնական կեղևավոր կարիճը ուլտրամանուշակագույն

Արիզոնական կեղևավոր կարիճները, ինչպես կարիճների մեծ մասը, փայլում են ուլտրամանուշակագույն լույսի տակ։ Սա հատկապես օգտակար է կարիճների հայտնաբերման համար, քանի որ Արիզոնական կեղևավոր կարիճները ակտիվ են գիշերվա ընթացքում և հեշտությամբ կարելի է նկատել այս մեթոդի միջոցով։ Սովորական ուլտրամանուշակագույն ԼԵԴ լապտերները իրենց օպերատորին հնարավորություն են տալիս հեշտությամբ հայտնաբերել Արիզոնական կեղևավոր կարիճներին մոտավորապես վեց ոտնաչափ հեռավորության վրա։

Վերահսկում և կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիզոնական կեղևավոր կարիճները ունեն մուգ կամ բաց բեժ երանգ և շատ փոքր են, ինչը դժվարացնում է հայտնաբերել նրանց, հատկապես բնական տեղանքներում (ժայռոտ հողեր, բազմակի բուսականություն և հողային տեղանքներ)։ Նրանք պաշտպանվելու և բնակվելու վայրեր են փնտրում։ Արիզոնական կեղևավոր կարիճներին վերահսկելու համար պատմականորեն օգտագործվել են մի քանի մեթոդներ, ինչպիսիք են ֆիզիկական խոչընդոտները (կարիճները չեն կարողանում բարձրանալ հարթ մակերեսներ)[12][13], թունաքիմիկատները[14], սոսնձված տախտակներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Species Centruroides sculpturatus - Arizona bark scorpion». Վերցված է 2008 թ․ հունիսի 18-ին.
  2. Hopp, B. H.; Arvidson, R. S.; Adams, M. E.; Razak, K. A. (2017). «Arizona bark scorpion venom resistance in the pallid bat, Antrozous pallidus». PLOS ONE. 12 (8): e0183215. Bibcode:2017PLoSO..1283215H. doi:10.1371/journal.pone.0183215. PMC 5576675. PMID 28854259.
  3. «Grasshopper Mice Are Numb to the Pain of the Bark Scorpion Sting». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Arizona Bark Scorpion - Scorpion Facts and Information» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  5. «Poison and Drug Information Center». The University of Arizona. 2008. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 20-ին.
  6. «Scorpion Management Guidelines». 2008. Վերցված է 2008 թ․ հունիսի 18-ին.
  7. Phillips S.; Comus P. (2000). A Natural History of the Sonoran Desert. Arizona Sonora Desert Museum. էջ 292. ISBN 978-0-520-21980-9.
  8. 8,0 8,1 «Bark Scorpion Fact Sheet». www.desertmuseum.org. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  9. «Scorpions». Cooperative Extension, College of Agriculture & Life Sciences. The University of Arizona. Վերցված է 2008 թ․ հունիսի 20-ին.
  10. «August 4, 2011 Approval Letter - Anascorp». 2011. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.
  11. David Von Behren, MPH (2000). «Soothing the Scorpion's Sting». The University of Arizona. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 20-ին.
  12. «ASU entomology testing physical barrier». www.pestborders.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  13. «Pest Control Videos». www.bulwarkpestcontrol.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
  14. DesertUSA.com. «Scorpion Prevention and Scorpion Extermination (DesertUSA)». www.desertusa.com.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]