Արիել Դյուրանտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արիել Դյուրանտ
Դիմանկար
Ծնվել էմայիսի 10, 1898(1898-05-10)[1]
ԾննդավայրԽմելնիցկի, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 25, 1981(1981-10-25)[1] (83 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՎեսթվուդի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ և  Ռուսական կայսրություն
ԿրթությունՆյու Յորքի արվեստի ուսանողական լիգա և Ֆերրեր Քոլոնիի դպրոց
Մասնագիտությունպատմաբան և գրող
ԱմուսինՈւիլյամ Դյուրանտ
Պարգևներ և
մրցանակներ
 Ariel Durant Վիքիպահեստում

Արիել Դյուրանտ, (/dərrænt/,մայիսի 10, 1898(1898-05-10)[1], Խմելնիցկի, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 25, 1981(1981-10-25)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[3], ռուս հետազոտող և գրող։ Նա «Քաղաքակրթության պատմության» համահեղինակն էր իր ամուսնու՝ Ուիլ Դյուրանտի հետ։ Նրանք արժանացել են Պուլիտցերյան մրցանակի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիել Դյուրանտը ծնվել է Ռուսական կայսրության Պրոսկուրով քաղաքում (այժմ ՝ Խմելնիցկի, Ուկրաինա) հրեա ծնողների՝ Էթել Ապել Կաուֆմանի և Ջոզեֆ Կաուֆմանի ընտանիքում։ Ընտանիքը գաղթել է 1900 թվականին, մի քանի ամիս ապրել Լոնդոնում 1900-1901՝ Միացյալ Նահանգներ ուղևորվելու ճանապարհին, որտեղ նրանք ժամանել էին 1901 թվականին։ Նա ուներ երեք ավագ քույրեր, Սառան, Մարիամը և ֆլորան, և երեք ավագ եղբայրները, Հարրին, Մորիսը և Մայքլը։ Ֆլորան դարձել է Արիելի ուղեկիցը, իսկ երբեմն ՝ օգնականը, և Դյուրանտների հետ տեղափոխվել է Կալիֆոռնիա ։

Նյու Յորքի Ֆերրերա դպրոցում սովորելու ընթացքում նա հանդիպել է իր ապագա ամուսնուն։ Ամուսինն այդ ժամանակ դպրոցում ուսուցիչ էր, բայց թողել էր իր պաշտոնը, որպեսզի ամուսնանար Արիելի հետ, ով հարսանիքի ժամանակ (հոկտեմբերի 31), 1913թ 15 տարեկան էր.[4]: Հարսանիքը տեղի է ունեցել Նյու Յորքում, որտեղ նա իր հայրական տնից եկել էր անվաչմուշկներով։ Ամուսիններն ունեցել են մեկ դուստր`էտել Բենվենուտային[5] ու Լուիին, ով նրանց խորթ որդին էր։

1968 թվականին Դյուրանները Պուլիտցերյան մրցանակի են արժանացել ընդհանուր գիտահանրամատչելի գրականության համար՝ «Ռուսոյի և հեղափոխության», «Քաղաքակրթության պատմության» տասներորդ հատորի համար։ 1977 թվականին Ջերալդ Ֆորդը նրանց հանձնեց Ազատության նախագահական մեդալը, Իսկ Լոս Անջելեսը Արիելին անվանեց «Տարվա կին»։

Դյուրանտները 420 էջանոց համատեղ ինքնակենսագրություն են գրել, որը հրապարակվել է 1978 թվականին Սայմոն և Սքասթեր հրատարակչության կողմից։

Դյուրանտները մահացել են 1981 թվականին՝ իրարից երկու շաբաթվա տարբերությամբ և թաղված են Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի Ուեսթվուդ Վիլիջ հուշահամալիրի գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. https://www.pulitzer.org/prize-winners-by-category/223
  3. Mitgang, Herbert (1981 թ․ հոկտեմբերի 28). «Ariel Durant, Historian is Dead; Wrote The Story of Civilization». The New York Times. Վերցված է 2013 թ․ հունիսի 19-ին.
  4. Hyman, E Paula; Moore, Deborah Dash, eds. (1997), «Durant, Ariel», Jewish Women in America, Taylor & Francis, էջ 343.
  5. Kanner, Diane (1987 թ․ մայիսի 24). «Durants Made History in Hollywood Hills Home». Los Angeles Times. ISSN 0458-3035. Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արիել Դյուրանտ» հոդվածին։