Արիարաթես (այլ կիրառումներ)
Արտաքին տեսք
Արիարաթես (հունարեն՝ Αριαράθης), Կապադովկիայի մի քանի սատրապների ու թագավորների անուն մ․թ․ա․ IV-I դարերում։
- Աքեմենյան սատրապ Արիարաթես I սպանվեց մ․թ․ա. 322-ին՝ մակեդոնացիների դեմ ճակատամարտում
- Նրա որդին՝ Արիարաթես II, ապաստանեց Հայաստանում։ Սելևկյանների տիրապետության առաջին տարիներին, մ․թ․ա․ մոտ III դարի սկզբին, Արիարաթես II Հայոց Արդոատես (Արտավազդ) թագավորի օգնությամբ գրավեց հայրենի իշխանությունը և հռչակվեց թագավոր։
- Արիարաթես V (մ․թ․ա․ 163-130) Հռոմի օժանդակությամբ փորձել է խոչընդոտել Մեծ Հայքի հզորացմանը։ Դիոդորոս Սիկիլիացին վկայում է, որ Արիարաթես V նախ ապաստան տվեց Ծոփքի թագավոր Մեհրուժանին, ապա օգնեց, որպեսզի նա Արտաշես Ա-ից ետ գրավի Ծոփաց իշխանությունը։
- Մ․թ․ա․ 90-80-ական թվականներին այնտեղ գահակալում էր Միհրդատ VI Պոնտացու որդի Արիարաթես IX։ Ապպիանոսը վկայում է, որ մ․թ.ա․ 88-84 թվականների հռոմեա-պոնտական պատերազմում Արիարաթես IX-ի բանակում կարևոր դեր է խաղացել հայկական (հավանորեն՝ Փոքր Հայքի) 10-հազարանոց այրուձին՝ Նեմանես կամ Նայմանես հայ զորավարի առաջնորդությամբ։ Արիարաթես IX-ի զորքերը մ․թ․ա․ 88 թվականի վերջին գրավեցին Թրակիան և Մակեդոնիայի զգալի մասը։ Հռոմի զորավար Սուլլայի հաղթանակից և Դարդանեսի պայմանագրից (մ․թ․ա․ 84) հետո Արիարաթես IX այլևս չի հիշվում։
- Արիարաթես X-ին մ․թ․ա․ 40 թվականին ձերբակալեց Հռոմի Անտոնիոս զորավարը և մ․թ․ա․ 36 թվականին մահապատժի ենթարկեց՝ պարթևներին օժանդակելու մեղադրանքով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 59)։ ![]() |
![]() |
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։ |