Արիանա Կաոիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արիաննե Կաոիլիից)
Արիանա Կաոիլի
Արիանա Կաոիլին Դրեզդենի օլիմպիադայում (2008)
Պետություն(ներ){{{2}}} Ավստրալիա
Անունը ծնվելիսանգլ.՝ Arianne Bo Caoili
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 22, 1986(1986-12-22)[1][2]
ԾննդավայրՄանիլա, Ֆիլիպիններ Ֆիլիպիններ
Մահվան ամսաթիվՄարտի 30, 2020
Մահվան վայրԵրևան, Հայաստան[3][2]
ԿոչումԿանանց միջազգային վարպետ
Առավելագույն վարկանիշ2309 (հոկտեմբեր, 2002)
ՖԻԴԵ համար5201179
365chessArianne_Caoili
Chesstempo համար33290
ICCF համար33290
Մասնակցել էԿանանց շախմատային օլիմպիադա 2000[4], Կանանց շախմատային օլիմպիադա 2002[4], Կանանց շախմատային օլիմպիադա 2004[4], Կանանց շախմատային օլիմպիադա 2006[4], Կանանց շախմատային օլիմպիադա 2008[4], Կանանց շախմատային օլիմպիադա 2010[4], Կանանց շախմատային օլիմպիադա 2012[4] և Պարեր աստղերի հետ
 Arianne Caoili Վիքիպահեստում
Կաոիլին Արցախի գինու ամենամյա 3-րդ փառատոնի ժամանակ ավանդական եղանակով խաղող ճզմելիս (սեպտեմբերի 17, 2016)

Արիանա Բո Կաոիլի (անգլ.՝ Arianne Bo Caoili, դեկտեմբերի 22, 1986(1986-12-22)[1][2], Մանիլա, Ֆիլիպիններ[1][2] - մարտի 30, 2020(2020-03-30)[3], Երևան, Հայաստան[3][2]), ֆիլիպինյան ծագումով ավստրալիացի շախմատիստուհի, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ։ 2016 թվականից՝ Երևանում լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն էր[5]։ 2017 թվականի նոյեմբերին նշանակվել էր Հայաստանի վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիանան ծնվել է Մանիլայում։ Նրա հայրը ֆիլիպինցի է, իսկ մայրը կիսով չափ հոլանդուհի, կիսով չափ՝ իռլանդուհի[7]։ Շախմատ խաղալ սկսել է 6 տարեկանից։ 14 տարեկանում նա Իտալիայի Կոնկա դելլա Պրեսոլանայի ուժեղ մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 5½ միավոր[8]։ 2002-ին նրա վարկանիշն անցավ 2300-ից, սակայն հետագայում նա որոշ ժամանակով երկրորդ պլան մղեց շախմատը, քանի որ պետք է շարունակեր ուսումը։ Նա Ավստրալիայի լավագույն շախմատիստուհիներից էր և այդ երկրի կանանց հավաքականի կազմում մասնակցել է 2008համաշխարհային օլիմպիադային, որը կայացել է Դրեզդենում (Գերմանիա)[9]։ 2009-ին Կաոիլին 9 հնարավորից վաստակելով 8 միավոր՝ հաղթել է Մեծ Բրիտանիայում կայացած «Լոնդոն Չեսս կլասսիկ» խոշոր մրցաշարում՝ 2 միավորով առաջ անցնելով մոտակա մրցակցից[10]։

Արիանա Կաոիլին մասնագիտությամբ տնտեսագետ էր։

2017 թվականի նոյեմբերի 21-ին Կարեն Կարապետյանը նրան նշանակել է Հայաստանի վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով[6]։

2020 թվականի մարտի 15-ին՝ ժամը 00:02-ին, իր վարած «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում բախվել է բետոնե հենասյանը։ Նա ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Մահացել է 2020 թվականի մարտի 30-ին[11]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականից Արիանան Հայաստանի շախմատային առաջատար Լևոն Արոնյանի ընկերուհին էր։ Նրանց աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ ծանոթացրել էր Արոնյանի ավստրալիացի ընկերը, որն Արիանայի առաջին ուսուցիչն է եղել։ Նա ծանոթացրել է՝ կարծելով, որ Լևոնն ու Արիանան մտածելակերպով շատ նման են իրար[12]։

2006 թվականին Թուրինում համաշխարհային օլիմպիադայի օրերին տեղի է ունեցել հետևյալ միջադեպը. անգլիացի գրոսմայստեր Դեննի Գորմելլին բռունցքներով հարձակվել էր Լևոն Արոնյանի վրա, երբ նա և Արիանան պարում էին պարասրահում։ Պատճառը, ամենայն հավանականությամբ, խանդն էր[13]։

2015 թվականի փետրվարի 18-ին Լևոնն ու Արիանան նշանվեցին[14]։ Հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել 2017 թվականի սեպտեմբերի 30-ին[15]։

Նախասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիանան սիրում էր լատինաամերիկյան պարեր, երգում էր, գրում երգեր։ Մասնակցել է Ավստրալիայի «Պարեր աստղերի հետ» հեռուստատեսային նախագծի հինգերորդ եթերաշրջանին[16]։

2014 թվականի հունիս-օգոստոսին մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Պարահանդես» նախագծի 4-րդ եթերաշրջանին՝ պարընկերոջ հետ մտնելով լավագույն քառյակ[17]։

Մինչև Արոնյանի հետ ամուսնանալը Արիանան բազմիցս եղել է Հայաստանում, նրա ամենասիրելի վայրը Դիլիջանն էր։ Սիրում էր հայկական խոհանոցը, հատկապես խորովածը, ինչպես նաև գյուղական սնունդը, որը քաղաքում չես գտնի։ Հետաքրքրվում էր հայոց պատմությամբ, կարդացել է բազմաթիվ գրքեր Հայաստանի մասին։ Մագիստրոսական թեզը վերաբերում էր Հայաստանի և Ռուսաստանի գործարար հարաբերություններին։ Մի քիչ խոսում էր հայերեն։

2013 թվականի հոկտեմբերից բնակության է տեղափոխվել Հայաստան և news.am կայքում իրականացրել է «Հայաստանը Արիանայի աչքերով» ամենշաբաթյա նախագիծը, որում պարբերաբար պատմել է Հայաստանի մասին իր տպավորությունները, երկրում բնակվելու և աշխատելու դժվարություններն ու հմայքը ներկայացրել է Հայաստանին սիրահարված օտարերկրացու աչքերով[18]։

2016 թվականի փետրվարին Արիանան Երևանում հիմնադրել է «Ճամփորդ» շաբաթաթերթը, որի գլխավոր խմբագիրն էր։ Թերթը յուրաքանչյուր երեքշաբթի անվճար կարող էին ձեռք բերել Երևանի քաղաքային տրանսպորտի ուղևորները[19]։

Խաղացած պարտիաներից[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաոիլի – Եպիշին, Մալագա, 2000
abcdefgh
8
b7 black bishop
f7 black pawn
g7 black king
b6 black queen
e6 black rook
g6 black pawn
h6 black pawn
a5 black pawn
d5 black pawn
e5 white knight
a4 white pawn
b4 black pawn
d4 white pawn
g4 white queen
b3 white pawn
c3 black knight
e3 white knight
g3 white pawn
f2 white pawn
h2 white pawn
c1 white rook
g1 white king
8
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Դիրքը 37. Թd1-g4 քայլից հետո

Իսպանիայի Մալագա քաղաքում 2000-ին կայացած բաց մրցաշարում 13-ամյա Արիանան հանդիպել էր Ռուսաստանը ներկայացնող ուժեղ գրոսմայստեր Վլադիմիր Եպիշինի հետ, որի վարկանիշն այդ պահին 2667 էր։ Սպիտակներով խաղացող Կաոիլին խաղաց 37. Թd1-g4 (տե՛ս տրամագիրը), որին սևերը պատասխանեցին 37...Թxd4??՝ կարծելով, որ 38. Թxd4-ին կպատասխանեն 38...Ձe2+ և կվերադարձնեն թագուհին։ Սակայն սպիտակները խաղացին 38. Ձf5+, և սևերն անմիջապես հանձնվեցին, քանի որ կորցնում են թագուհին[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 chessgames.com — 2001.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Levon Aronian’s wife Arianne Caoili dies days after road accident
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 OlimpBase
  5. Լևոն Արոնյանի կնոջ նվերը երևանցիներին(չաշխատող հղում)
  6. 6,0 6,1 «ԱՐԻԱՆՆԵ ԲՈ ԿՆՈՒՊՊԵ ԿԱՈԻԼԻԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
  7. Հարցազրույց Արիանա Կաոիլիի հետ
  8. Արիանա Կաոիլիի մասնակցությունը մրցաշարերին
  9. Արիանա Կաոիլին Դրեզդենի օլիմպիադայում
  10. Արիանա Կաոիլին Լոնդոն Չեսս կլասսիկում
  11. «Մահացել է Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին». news.am. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
  12. Լևոն Արոնյան
  13. Թուրինյան միջադեպի մասին
  14. «Լևոն Արոնյանը նշանվել է». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
  15. «Լևոն Արոնյանն ու Արիանա Քաոլին ամուսնացել են. պսակադրության ուշագրավ դրվագները` ֆոտոշարքով». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
  16. Պարեր աստղերի հետ
  17. «Պարահանդես» նախագծի 4-րդ եթերաշրջան
  18. Հայացում. գործընթացն սկսված է
  19. Լևոն Արոնյանի կինը երևանցիներին շաբաթաթերթ է նվիրում
  20. Կաոիլի – Եպիշին, Մալագա, 2000, 1-0

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]