Աշխատակցել է Բիրժևիե Վեդոմոստի ("Биржевые ведомости"), Ռուսսկիե վեդոմոստի ("Русские ведомости") թերթերին։ 1911-1912 թվականներին եղել է Թուրքիայում։ Գրել է «Հին Թուրքիան և երիտթուրքերը։ Մեկ տարի Կոստանդնուպոլսում» (1916) գիրքը, որտեղ հանգամանորեն քննել է թուրքերի կյանքի քաղաքական և այլ կողմերը։ Համեմատելով Օսմայան կայսրության և երիտթուրքերի քաղաքականությունը՝ Տիրիկովան նշել է «Հայ ժողովրդի անօրինակ կոտորածը ապացուցում է, որ չնայած Տիրկովա Արիադնան (1869-1962) Եվրոպայից փոխառնված ծրագրերին ու կարգախոսներին, երիտթուրքերը ըստ էության ոչնչով չեն տարբերվում հին թուրքերից»։ Տիրիկովան գտնում էր, որ հայերի ջարդերի պատմությունը արյունոտ տառերով գրված դատավճիռ է երիտթուրքերին։ Խոսելով Թուրքիայում հայերի կոտորածների մասին՝ Տիրկովան գրել է. «Հայկական ջարդերի նկարագրությունը հիշեցնում է հին կոտորածների սարսափելի տարեգրությունները, երբ հաղթողները սպանում և տանջում, թալանում և բռնաբարում էին պարտվածներին այնպիսի սանձարձակությամբ, ինչպիսին հատուկ է գազաններից միայն մարդուն։ 1896 թվականին հենց Կոստանդնուպոլսում երեք օրվա ընթացքում սպանվել է 10 հազար հայ` չխոսելով տասնյակ հազարներով սպանվածների ու վիրավորների, թալանվածների մասին՝ մեծ ու փոքր գավառական քաղաքներում։ Աբդուլ Համիդի տապալումից և սահմանադրության հռչակումից անմիջապես հետո իրագործվեց Ադանայի ջարդը»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է«Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։