Արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիր (ԱՄՏԾ) (անգլ.՝ International Securities Identification Number, միջազգայնորեն ճանաչված հապավում — ISIN) արժեթղթերին շնորհվող եզակի կոդ։ Նրա կառուցվածքը սահմանվում է ISO 6166 ստանդարտով։ ԱՄՏԾ-ն կազմված է 12 նիշանոց լատինական տառերից և(կամ) թվերով կազմված համակցությունից, որը չի պարունակում տեղեկատվություն ֆինանսական գործիքի մասին, սակայն տրվում է համապատասխան արժեթուղթը միջազգայնորեն տարբերակելու համար։

Արժեթղթերը, որոնց ԱՄՏԾ-ները, ներառյալ պարտքային արժեթղթերը, բաժնետոմսերը, օպցիոնները, ածանցյալ գործիքները և ֆյուչրները, չեն կարող բնորոշել դրանց առևտրի վայրերը, դրա համար գոյություն ունի Շուկայի տարբերակիչ ծածկագիրը կամ երեք տառանոց փոխարկման կոդը, որը պետք է համադրելի լինի ԱՄՏԾ-ի հետ։ Առևտրի առարկա հանդիսացող արժույթը նույնպես եզակիորեն տարբերակվեն այս մեթոդով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՏԾ-ները առաջին անգամ օգտագործվել են 1981 թվականին, սակայն համատարած չեն կիրառվել մինչև 1989 թվականը, Մ30 երկրները ընդունեցին այն[1]։ ԱՄՏԾ-ն ներառվեց Միջազգային ISO ստանդարտներում նույն տարում ISO 6166 ստանդարտի տակ։

Որտեղ արդեն գործում էին երկրի ծածկագրերի շնորհման ընթացակարգը, դրանց հիմքում դրվեց ԱՄՏԾ ծածկագիրը։ Հին ծածկագրերը փոխարինվեցին ԱՄՏԾ ծածկագրերով` հաշվի առնելով երկրի ծածկագիրը։ Սկզբում տեղեկատվությունը պահվում էր CD-ROM-ների վրա և հետագայում ներդրվեց համացանցում։

Նկարագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

ISO 6166-ն (կամ ISO6166:2013 որպես 2013 թվականի վարկած) սահմանում է ԱՄՏԾ կառուցվածը։ ԱՄՏԾ եզակի տարբերակիչներ սահմանվում են բաժնետոմսերի, պարտատոմսերի, ETF-ների, օպցիոնների, ածանցյալ գործիքների և ֆյուչերսների համար։

ISIN-ը պարունակում է երկու լատինատառ նիշ, որը ISO 3166-1 alpha-2 թողարկող երկրի ծածկագիրն է, ինը թվատառային նիշ (Արժեթղթերի Ազգային Տարբերակիչ Ծածկագիր կամ ԱԱՏԾ) և մեկ թվային նիշ, որը կոչվում է ստուգիչ նիշ, ընդամենը նիշերի քանակը 12 է։

ԱՄՏԾ-ների թողարկումը իրականացվում է համապատասխան պետության ծածկագիր շնորհող հատուկ կազմակերպությունների կողմից։

Օգտագործում և համաձայնեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՏԾ-ները դանդաղորեն ընդունվեցին ամբողջ աշխարհում։

ԱՄՏԾ-ների մաս կազմող ԱԱՏԾ-ները պետք է լինեն մինչև 9 նիշանի։ Ավելի կարճ ծածկագրերի համար որպես լուծում ավելացվեցին զրոներ երկրի կոդից առաջ, որպեսզի հեշտ անցում կատարվեր ԱԱՏԾ-ներից ԱՄՏԾ-ների։

ԱՄՏԾ-ները օգտագործվում են ամբողջ աշխարհում։ Շատ երկրների առևտրային, քլիրինգային և վերջնահաշվարկի համակարգերում հաստատված են ԱՄՏԾ-ները արժեթղթերը տարբերակելու համար։ Որոշ երկրներում, հիմնականում Եվրոպայում հրաժարվել են ԱՄՏԾ-ներից որպես արժեթղթերի տարբերակիչ համակարգ։ Սակայն եվրոպական նոր գանոնակարգերով ինչպիսիք է Վարկունակություն II կարգը, խորհուրդ է տրվում հաստատել ԱՄՏԾ-ները[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]