Արժանապատվություն (քաղաքագիտություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արժանապատվության պատը Կանադայում

Արժանապատվություն (լատdignitas), մարդու իրավունքների աղբյուրը և նպատակը։ Արժանապատվություն հատուկ է մարդուն ի ծնե եւ ոչ ոք չի կարոդ զրկվել Արժանապատվությունից։ Ըստ էության մարդու իրավունքների ամբողջությունն ապահո­վում է մարդկային արժանապատվություն։ Մարդու իրավունք­ների համընդհանուր հռչակագրում նշվում է. որ «մարդիկ ծնվում են ազատ ու հավասար իրենց արժանապատվութ­յամբ եւ իրավունքներով»:

Քաղա­քական եւ Քաղաքացիական Իրավունք­ների պաշտպանության մասին միջազ­գային դաշնագրի եւ Տնտեսական, Սոցխսլական եւ Մշակութային Իրավունքների պաշտպանության մասին միջազգային դաշնագրի նախաբաններում ուղղակիորեն նշվում է, որ Միավորված ազ­գերի կազմակերպության կանոնադրությամբ հռչակված սկզբունքներին համա­պատասխան մարդկային ընտանիքի բոլոր անդամներին ներհատուկ արժա­նապատվության եւ նրանց հավասար ու անքաքտելի իրավունքների ճանաչումն ազատության, արդարության եւ համընդհանուր խաղաղության հիմքն է եւ այդ իրավունքները բխում են մարդկա­յին անհատին ներհատուկ արժանա­պատվությունից։

Ամենա հայտնի արժանապատվության նկարը

Մարդկային արժանապատվությունը կարեւորում է նաեւ ժողովրդավարական պե­տությունների այդ թվում՝ Հայաստանի Հանրապետություն, սահմանադրություններում. որոնցում ամրագրված է, որ արժանապատվությունն անձեռնմխելի է եւ դա պաշտպանելը պետական իշխանության պարտա­կանությունն է (Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն Սահմանադրութ­յուն. հ. 1, Իսպանիայի Սահմանադրութ­յուն. հ. 10 եւն)։

Մարդու Ա. հասարակությունը դիտում է որպես սոցիալական բարձրագույն ար­ժեք եւ ճանաչվում է յուրաքանչյուր կոնկ­րետ անձնավորության անհատակա­նությունը եւ եզակիությունը։ Մարդու Ա. հարգել նշանակում է նաեւ. որ չի թույ­լատրվում որեւէ ճնշում գործադրել մարդկանց վրա, չի թույլատրվում խոշտանգել նրանց եւ առհասարակ գործադրել արժանապատվություն նվաստացնող միջոցներ։ Մարդու արժանապատվությունը բա­ցարձակ է եւ պետությունը պարտավոր է այն պաշտպանել ամեն տեսակի ոտնձգություններից, որտեղից էլ որ դրանք բխեն։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва