Արթուր Վարդանյան (Հայոց Վահան կազմակերպության ղեկավար)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Վարդանյան (այլ կիրառումներ)
Արթուր Վալերիկի Վարդանյան, Հայոց Վահան հասարակական կազմակերպության ղեկավար[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արթուր Վարդանյանը արմատներով Հայաստանի Լոռու մարզից է, նախնիները հաստատվել են Ծաղկաբերում Ցեղասպանությունից հետո, գաղթելով Մուշից։ Ծաղկաբեր համայնքի ղեկավար Արծրուն Սանթրոսյանի տեղեկությամբ, Արթուր Վարդանյանի հայրը՝ Վալերիկ Վարդանյանը, ծնվել է Լոռու Մարզի Ծաղկաբեր գյուղում, սակայն շուտ տեղափոխվել այլ բնակավայրեր, որտեղից էլ՝ Երևան։ Համաձայն Ծաղկաբեր համայնքի ղեկավար Արծրուն Սանթրոսյանի, Արթուր Վարդանյանը իր ընտանիքի հետ բնակվում էր Իսպանիայում[1]։
Հայաստանում զինված հեղաշրման փորձ կատարելու մեղադրանք
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀ ԱԱԾ-ի կողմից տրամադրված տեղեկության համաձայն, ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված «հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ»[1]։
Նորք-Մարաշ համայնքում ԱԱԾ-ի կողմից «վնասազերծված» զինված խմբավորման 9 անդամների ղեկավարն ըստ նախնական տեղեկատվության Արթուր Վարդանյանն է, ում գործունեության մասին երեկ տարակարծիք մեկնաբանություններ էին արվում։ Արթուր Վարդանյանը, ով կարծես հանդիսանում է «Հայոց Վահան» ազատագրական շարժման ղեկավարը, թեև բնակվել է Իսպանիայում, այնուամենայնիվ արմատներով Լոռու մարզից է, Արթուրի նախնիները հաստատվել են Ծաղկաբերում Ցեղասպանությունից հետո, Մուշից են գաղթել[1]։
Համաձայն մեղադրական եզրակացության, « ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող» Արթուր Վարդանյանը, ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է զինված խումբ։ Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը[1]։
2015 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԱԾ-ն ՀՀ ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ։ Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են։ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը) հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն[1]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Արթուր Վարդանյանի հայրը՝ Վալերիկ Վարդանյանն է, ով 1992 թվականին Արցախյան հերոսամարտին մասնակցել է «Սպիտակ»-ի ջոկատում, ապա ընդգրկվել Ստեփանակերտի հետախուզական խմբում[1]։ 22 անգամ անցել է թշնամու թիկունք և վերադարձել՝ կատարելով հրամանը։ Մահացել է 1994 թվականին[1]։
Համաձայն Ծաղկաբեր համայնքի ղեկավար Արծրուն Սանթրոսյանի հայտնած տեղեկությունների՝ Արթուր Վարդանյանը ունի նաև մեկ քույր, մեկ եղբայր։ Եղբայրը և մայրը բնակվում են Իսպանիայում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |