Արթուր Վարդանյան (Հայոց Վահան կազմակերպության ղեկավար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Վարդանյան (այլ կիրառումներ)

Արթուր Վալերիկի Վարդանյան, Հայոց Վահան հասարակական կազմակերպության ղեկավար[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Վարդանյանը արմատներով Հայաստանի Լոռու մարզից է, նախնիները հաստատվել են Ծաղկաբերում Ցեղասպանությունից հետո, գաղթելով Մուշից։ Ծաղկաբեր համայնքի ղեկավար Արծրուն Սանթրոսյանի տեղեկությամբ, Արթուր Վարդանյանի հայրը՝ Վալերիկ Վարդանյանը, ծնվել է Լոռու Մարզի Ծաղկաբեր գյուղում, սակայն շուտ տեղափոխվել այլ բնակավայրեր, որտեղից էլ՝ Երևան։ Համաձայն Ծաղկաբեր համայնքի ղեկավար Արծրուն Սանթրոսյանի, Արթուր Վարդանյանը իր ընտանիքի հետ բնակվում էր Իսպանիայում[1]։

Հայաստանում զինված հեղաշրման փորձ կատարելու մեղադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ ԱԱԾ-ի կողմից տրամադրված տեղեկության համաձայն, ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված «հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ»[1]։

Նորք-Մարաշ համայնքում ԱԱԾ-ի կողմից «վնասազերծված» զինված խմբավորման 9 անդամների ղեկավարն ըստ նախնական տեղեկատվության Արթուր Վարդանյանն է, ում գործունեության մասին երեկ տարակարծիք մեկնաբանություններ էին արվում։ Արթուր Վարդանյանը, ով կարծես հանդիսանում է «Հայոց Վահան» ազատագրական շարժման ղեկավարը, թեև բնակվել է Իսպանիայում, այնուամենայնիվ արմատներով Լոռու մարզից է, Արթուրի նախնիները հաստատվել են Ծաղկաբերում Ցեղասպանությունից հետո, Մուշից են գաղթել[1]։

Համաձայն մեղադրական եզրակացության, « ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող» Արթուր Վարդանյանը, ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է զինված խումբ։ Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը[1]։

2015 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԱԾ-ն ՀՀ ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ։ Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են։ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը) հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն[1]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Վարդանյանի հայրը՝ Վալերիկ Վարդանյանն է, ով 1992 թվականին Արցախյան հերոսամարտին մասնակցել է «Սպիտակ»-ի ջոկատում, ապա ընդգրկվել Ստեփանակերտի հետախուզական խմբում[1]։ 22 անգամ անցել է թշնամու թիկունք և վերադարձել՝ կատարելով հրամանը։ Մահացել է 1994 թվականին[1]։

Համաձայն Ծաղկաբեր համայնքի ղեկավար Արծրուն Սանթրոսյանի հայտնած տեղեկությունների՝ Արթուր Վարդանյանը ունի նաև մեկ քույր, մեկ եղբայր։ Եղբայրը և մայրը բնակվում են Իսպանիայում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]