Արթուր Ռաֆիկի Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Արթուր Աղաջանյան (այլ կիրառումներ)
Արթուր Ռաֆիկի Աղաջանյան
օգոստոսի 18, 1971(1971-08-18) - ապրիլի 14, 1994(1994-04-14) (22 տարեկանում)
ԾննդավայրԲաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԼՂՀ Յուսուֆջանլու
ԳերեզմանՄարտունի
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ՊարգևներԱրցախի Հանրապետության «Արիության համար» մեդալ

Արթուր Աղաջանյան (18 օգոստոսի, 1971, Բաքու - 14 ապրիլի, 1994, Յուսուֆջանլու), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Աղաջանյանը ծնվել է 1971 թ. օգոստոսի 18-ին Բաքու քաղաքում։ Միջնակարգ կրթություն է ստացել տեղում։ Ղարաբաղյան շարժման սկզբից ընտանիքով բռնի տեղափոխվել և բնակություն է հաստատել Մարտունի քաղաքում։ Մասնակցել է մարտական բազմաթիվ գործողությունների։ Զոհվել է 1994 թ. ապրիլի 14-ին Յուսուֆջանլու գյուղում։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի մեկ երեխա։ Հանգչում է Մարտունի քաղաքի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]