Արթուր Ջոն Պրիեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Ջոն Պրիեստ
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 31, 1887(1887-08-31)[1]
ԾննդավայրՍաութհեմփթոն, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն
Մահացել էփետրվարի 11, 1937(1937-02-11) (49 տարեկան) կամ մարտի 11, 1937(1937-03-11)[1] (49 տարեկան)
Մահվան վայրՍաութհեմփթոն, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունfireman

Արթուր Ջոն Պրիեստ (օգոստոսի 31, 1887(1887-08-31)[1], Սաութհեմփթոն, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն - փետրվարի 11, 1937(1937-02-11) կամ մարտի 11, 1937(1937-03-11)[1], Սաութհեմփթոն, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն), անգլիացի հրշեջ, հնոցապան։ Պրիեստը հայտնի է այն փաստով, որ իր կյանքում 5 անգամ նավաբեկության է ենթարկվել, ներառյալ Տիտանիկ[2], Աստուրիաս, Ալկանտարա, Բրիտանիկ, Դոնեգալ նավերի կործանումները[3]։ Այս իրադարձություններից հետո, Պրիեստը ստացել է «չխորտակվող հնոցապան» մականունը[3]։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Ջոն Պրիեստը բանվոր Հարրի Պրիեստի և Էլիզաբեթ Գարների 12 զավակներից մեկն էր։ 1915 թվականին Բերկենհենդում Պրիեստն ամուսնացել է Անի Մարտինի հետ և նրանք ունեցել են 3 զավակ՝ Արթուր Ջոն, Ջորջ և Ֆրեդերիկ Հարրի։ Ընտանիքը երկար տարիներ ապրել է Սաութհեմփթոն քաղաքի Բրիտոն 17-րդ փողոցում[4]։

Պրիեստը շոգենավերում հնոցապան էր աշխատում։ Նա համարվում էր 27 հոգուց բաղկացած սև ավազակախմբի անդամներից մեկը[3]։ 27 անդամներից 6-ը հրշեջներ էին, 2-ը՝ տրիմերներ, իսկ մնացածը՝ բորտուղեկցորդներ, որոնք հայտնի էին «Պեգգի» անունով։ Այս խմբի նպատակն էր ուտելիք և խմիչք մատակարարել նավի մարդկանց։ Որպես հնոցապան՝ նավերի վրա աշխատելով՝ Պրիեստը ականատես է եղել 5 նավերի կործանումների և 1 ուժեղ բախման։ Նավերը, որոնց վրա աշխատել էր Պրիեստը, հետևյալներն են. «Աստուրիաս» (1907 թվական), «Օլիմպիկ» (1911 թվական), «Տիտանիկ» (1912 թվական), «Ալկանտարա» (1916 թվական), «Բրիտանիկ» (1916 թվական), «Դոնեգալ» (1917 թվական)։ Պատահարներն ու խորտակումները այս շրջանում համեմատաբար շատ էին։ «Տիտանիկ» նավի խորտակումից 2 փրկվածները՝ Արշի Ջյուվելը և Վիոլետ Ջեզոփը Պրիեստի հետ ներկա են եղել նաև «Բրիտանիկի» խորտակմանը։ 1917 թվականին Պրիեստը պարգևատրվել է Մերկանտիլ Մարին Ռիբոնի շքանշանով՝ պատերազմում իր մասնակցության համար[3]։

Հինգ խոշոր նավերի խորտակումները և մեկ ուժեղ բախումը  վերապրելով՝ Պրիեստը հեռացել է ծովից՝ թողնելով աշխատանքը։ Կյանքի վերջին տարիներն ապրել է կնոջ՝ Անիի հետ Անգլիայում՝ Սաութհեմփթոնի իրենց տանը։ Պրիեստը խոստովանել է, որ 5 նավերի կործանումից հետո, ոչ ոք չի ցանկացել իրեն ընդունել նավ, որովհետև մարդիկ կարծում էին, որ 5 նավերի կործանման պատճառը Արթուր Ջոն Պրիեստն էր[5]։

Չհաշված Պրիեստի արկածային կյանքի պատմությունները, նրա անձնական կյանքի մասին տեղեկությունները շատ քիչ են։ Ըստ հավաստի աղբյուրների, Պրիեստը մահացել է թոքաբորբից, 1937 թվականին 49 տարեկանում Սաութհեմփթոնի իր տանը կնոջ՝ Անիի կողքին։ Թաղված է Անգլիայում՝ Սաութհեմփթոնի Հոլիբրուք գերեզմանատանը[6]։ Արժանացել է «չխորտակվող հնոցապան» մականունին՝ իր ծովային արկածների համար[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopedia Titanica — 1996.
  2. C. Brian Kelly (2014 թ․ հոկտեմբերի 7). Best Little Stories from World War I: Nearly 100 True Stories. Sourcebooks. էջ 130. ISBN 978-1-4022-9344-3. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Titanic's unsinkable stoker». BBC Northern Ireland. 2012 թ․ մարտի 30. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.
  4. «Mr Arthur John Priest». Encyclopedia Titanica. 2018 Encyclopedia Titanica. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.
  5. «Arthur John Priest : Titanic Survivor». Encyclopedia Titanica (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 30-ին.
  6. «Titanic and Other White Star Line Ships - Arthur John Priest». www.titanic-whitestarships.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]