Արթուր Մյոլլեր վան դեն Բրուք
Արթուր Մյոլլեր վան դեն Բրուք գերմ.՝ Arthur Moeller van den Bruck | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 23, 1876[1][2] Զոլինգեն, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն |
Մահացել է | մայիսի 30, 1925[1][2] (49 տարեկան) Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն ինքնասպանություն |
Գերեզման | Parkfriedhof Lichterfelde |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ուղղություն | պահպանողական հեղափոխություն |
Մասնագիտություն | թարգմանիչ, պատմաբան, գրող և մշակույթի պատմաբան |
Հաստատություն(ներ) | Q779123? |
Գործունեության ոլորտ | theory of the state? |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[3] |
Ամուսին(ներ) | Hedda Eulenberg? |
![]() |
Արթուր Վիլհելմ Էռնստ Վիկտոր Մյոլլեր վան դեն Բրուք (գերմաներեն՝ Arthur Wilhelm Ernst Victor Moeller van den Bruck. ապրիլի 23, 1876[1][2], Զոլինգեն, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն - մայիսի 30, 1925[1][2], Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն), գերմանացի մշակութային պատմաբան, փիլիսոփա: Պպահպանողական հեղափոխության առանցքային մտավոր գործիչ էր:
Որպես հեղինակ և քաղաքական տեսաբան՝ նա առավել հայտնի է 1923 թվականին հրատարակած իր վիճահարույց «Das Dritte Reich» («Երրորդ Ռեյխ») գրքով, որը խրախուսում էր գերմանական ազգայնամոլությունը և ի վերջո ուժեղ ազդեցություն ունեցավ նացիստական կուսակցության՝ NSDAP-ի վրա. չնայած վան դեն Բրուքը այդ կուսակցության բացահայտ ընդդիմադիրներից էր և բազմիցս քննադատել է Ադոլֆ Հիտլերին[4]:
Նրա հիշարժան աշխատանքներից է նաև այն, որ 1906 - 1922 թվականներին հրատարակել է Դոստոևսկու ստեղծագործությունների առաջին ամբողջական գերմաներեն թարգմանությունը, որ իրականացրել էր Էլիզաբեթ Քերրիքը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մյոլլեր վան դեն Բրուքը ծնվել է 1876 թվականի ապրիլի 23-ին Վեստֆալիայի Զոլինգեն քաղաքում, բուրժուական ընտանիքում, որտեղ միակ երեխան էր։ Նրա հայրը գերմանացի պետական ճարտարապետ Օտտոմար Վիկտոր Մյոլլերն էր, մայրը՝ հոլանդացի ճարտարապետ վան դեն Բրոքի դուստր Էլիզ վան դեն Բրուքը։ Մյոլլեր վան դեն Բրուքը ծնվելուց հետո ստացել է «Արթուր» անունը՝ ի պատիվ Արթուր Շոպենհաուերի, բայց նա իր անվան այդ մասը հետագայում հեռացրել է[5]:
Նրան հեռացրել են գերմանական միջնակարգ դպրոցից՝ գիմնազիայից՝ ուսման նկատմամբ ունեցած անտարբերության պատճառով։ Երիտասարդ Մյոլլեր վան դեն Բրուքը կարծում էր, որ գերմանական գրականությունը և փիլիսոփայությունը, հատկապես Նիցշեի ստեղծագործությունները, ավելի կենսական կրթություն են: Հետագայում որպես ինքնուս՝ շարունակել է հարստացնել իր գիտելիքները Բեռլինում, Փարիզում եւ Իտալիայում:
1897 թվականին ամուսնացել է Հեդդա Մաասեի (հետագայում՝ Էյլենբերգ) հետ։ 1904 թվականին բաժանվել է նրանից։
Մյոլլեր վան դեն Բրուքի Die Deutschen, unsere Menschengeschichte («Գերմանացիները. մեր ժողովրդի պատմությունը») ութհատորյա մշակութային պատմությունը լույս է տեսել 1905 թվականին։ 1907 թվականին նա վերադարձել է Գերմանիա, իսկ 1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում զորակոչվել է բանակ։ Կարճ ժամանակ անց ծառայության է անցել արտաքին գործերի նախարարության մամուլի գրասենյակում և կցվեց Գերմանիայի բանակի գերագույն հրամանատարության արտաքին կապերի բաժնին։
Մյոլլեր վան դեն Բրուքի Der Preußische Stil («Պրուսական ոճ») էսսեն, որտեղ շեշտում էր Պրուսիայի էությունը որպես «պետության կամք» / the will to the state, լույս է ընծայվել 1916 թվականին և նշանավորել նրա ազգայնականությունը: Այն ի ցույց է դրել նրան որպես խորհրդարանական ժողովրդավարության և լիբերալիզմի հակառակորդի և ուժեղ ազդեցություն է գործել Jungkonservativen- ի («երիտասարդ պահպանողական շարժում») վրա:
1925 թվականի մայիսի 30-ին, նյարդային պոռթկումից հետո նա ինքնասպան է եղել Բեռլինում։
Մյոլեր վան դեն Բրուքը հիմնադիրներից էր «Հունիսյան ակումբի» ( Juniklub ), որը ձգտում էր ազդել երիտասարդ պահպանողականների վրա Վերսալյան պայմանագրի դեմ նրանց նախաձեռնած պայքարում: Հետագայում այն վերանվանվեց Deutscher Herrenklub («Գերմանական ջենթլմենների ակումբ»), դարձավ շատ հզոր և օգնեց Ֆրանց ֆոն Պապենին՝ 1932 թվականին դառնալու ռայխսկանցլեր։
Ազդեցությունը նացիզմի վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]1918 թվականին հրատարակած իր «Das Recht der jungen Völker » («Երիտասարդ ազգերի իրավունքը») գրքում Մյոլլեր վան դեն Բրուքը ներկայացնում է Սոնդերվեգի տեսության տարբերակը, որտեղ նա մշակել է Ռուսաստանի թեման՝ որպես կոմունիստական քաղաքակրթությունը ներկայացնողի, և Միացյալ Նահանգների թեման՝ որպես՝ կապիտալիստական քաղաքակրթությունը ներկայացնողի: Նա դրանք երկուսն էլ մերժել է և Գերմանիան համարել է մոդել երկու ծայրահեղությունների միջև: Այդ նույն գրքում Մյոլլեր վան դեն Բրուքը պաշտպանում էր պետության բացահայտ հակաարևմտյան և հակաիմպերիալիստական փիլիսոփայությունը ( Staatstheorie ), որը փորձում էր կամրջել ազգայնականության և սոցիալական արդարության հասկացությունների միջև առկա ճեղքվածքը:
Նա մեծ ազդեցություն ուներ Յունգկոնսերվատիվների (երիտասարդ պահպանողականների) վրա՝ Վայմարի Հանրապետության դեմ նրանց հակազդեցության մեջ։ Նա կարող էր նաև նացիստներին մատակարարել նրանց շարժման հիմքում ընկած որոշ գաղափարներ, սակայն 1922 թվականին հանդիպելով Հիտլերին՝ Բրուքը մերժեց նրան իր «պրոլետարական պարզունակության» պատճառով։[փա՞ստ]Նացիստները դեռ օգտագործում էին նրա գաղափարները որտեղ կարող էին, այդ թվում՝ յուրացնելով նրա 1923 թվականի «Das Dritte Reich» գրքի վերնագիրը (նշանակում է «Երրորդ ռեյխը»)՝ որպես քաղաքական կարգախոս և գերմանական Übermensch / գերմարդու գաղափար:
Das Dritte Reich (1923)
[խմբագրել | խմբագրել կոդը]Das Dritte Reich-ը (Երրորդ Ռայխը) աշխատության մեջ Բրուքը ձևակերպեց ազգային հզորացման «իդեալը», որը շատ կողմնակիցներ գտավ Գերմանիայում, նրանց մեջ, ովքեր հուսահատորեն ցանկանում էին հետ կանգնել Վերսալյան պայմանագրից:
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Die moderne Literatur in Gruppen und Einzeldarstellungen (1900)
- Das Variété: Eine Kulturdramaturgie (1900)
- Die Deutschen: Unsere Menschheitsgeschichte (1904)
- Zeitgenossen (1905)
- Die italienische Schönheit (1913)
- Der preußische Stil (1915)
- Das Recht der jungen Völker (1918)
- Das Dritte Reich (1923)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Krebs, Gerhard (1941). «Moeller van den Bruck: Inventor of the "Third Reich"». American Political Science Review (անգլերեն). 35 (6): 1085–1105. doi:10.2307/1950548. ISSN 0003-0554. JSTOR 1950548. S2CID 147024080.
- ↑ Lauryssens, Stan (1999). The man who invented the Third Reich: the life and times of Arthur Moeller van den Bruck. Stroud, Gloucestershire England: Sutton. էջ 14. ISBN 0-7509-1866-7.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sebastian Maaß, Kämpfer um ein drittes Reich. Արթուր Մոլլեր վան դեն Բրուք և Սին Կրեյս . Regin-Verlag, Կիլ, 2010 թ.
- Stan Lauryssens, The Man Who Invented the Third Reich: The Life and Times of Arthur Moeller Van Den Bruck. Sutton Publishing, NY, 2003. 0-7509-3054-3ISBN 0-7509-3054-3./ Սթեն Լաուրիսսենս, Մարդը, որ հայտնագործեց Երրորդ Ռեյխը. Արթուր Մյոլլեր Վան Դեն Բրուքի կյանքն ու ժամանակները . Sutton Publishing, NY, 2003:0-7509-3054-3ISBN 0-7509-3054-3 .
- Gabor Hamza, The Idea of the “Third Reich” in the German Legal, Philosophical and Political Thinking in the 20th Century. Diritto e cultura 11 (2001), pp. 127–138. / Գաբոր Համզա, «Երրորդ ռեյխի» գաղափարը գերմանական իրավական, փիլիսոփայական և քաղաքական մտածողության մեջ 20-րդ դարում . Diritto e cultura 11 (2001), pp. 127–138 թթ.
- Fritz Stern, The Politics of Cultural Despair: A Study in the Rise of Germanic Ideology, UCP, Berkeley, 1974. 0-520-02626-8ISBN 0-520-02626-8./ Ֆրից Սթերն, Մշակութային հուսահատության քաղաքականությունը. Գերմանական գաղափարախոսության վերելքի ուսումնասիրություն, UCP, Բերքլի, 1974:0-520-02626-8ISBN 0-520-02626-8 .
Հետագա ընթերցում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rhodes, James M. (1970). "Dionysian and Promethean," The Modern Age, Vol. 14, No. 2, pp. 174–189. / Rhodes, James M. (1970): «Դիոնիսյան և Պրոմեթեական», «Ժամանակակից դար », հ. 14, No 2, pp. 174–189 թթ.
- Silfen, Paul Harrison (1973). The Völkisch Ideology and the Roots of Nazism: The Early Writings of Arthur Moeller van den Bruck. New York, NY: Exposition Press. Published as an 85-page hardcover. 0-682-47786-9ISBN 0-682-47786-9./ Սիլֆեն, Փոլ Հարիսոն (1973): Ժողովրդական գաղափարախոսությունը և նացիզմի արմատները . Արթուր Մյոլլեր վան դեն Բրուքի վաղ շրջանի աշխատությունները . Նյու Յորք, Նյու Յորք: Exposition Press. Հրատարակվել է 85 էջանոց կոշտ կազմով։0-682-47786-9ISBN 0-682-47786-9 .
- Артамошин Сергей Викторович Национал-большевизм и консервативная революция в Германии в поисках политических союзников // Вестник Брянского государственного университета. — 2019. — № 4 (42). —
- Терехов Олег Эдуардович А. Мёллер ван ден Брук как идеолог «консервативной революции» в освещении германской историографии // Вестник Томского государственного университета. История. — 2011. — № 2 (14).
- Мёллер ван ден Брук, Артур // Энциклопедия Третьего рейха / Сост. С. Воропаев; Предисл., общ. ред., подбор. ил., доп. А. Егазарова. — М.: Локид: Миф, 1996. — 587 с. — ISBN 5-87214-023-3
- Adam R. Moeller van den Bruck. Königsberg: Gräfe und Unzer, 1933
- Schwarz H. Moeller van den Bruck, der politische mensch. Breslau: W.G. Korn, 1933
- Boehm M.H. Ruf der Jungen; eine Stimme aus dem Kreise um Moeller van den Bruck. Freiburg im Breisgan: Urban-Verlag, 1933.
- Fechter P. Moeller van den Bruck; ein politisches schicksal. Berlin: Frundsberg-verlag g.m.b.h., 1934
- Rödel H. Moeller van den Bruck, standort und wertung. Berlin: O. Stollberg, 1939
- Schwierskott H.-J. Arthur Moeller van den Bruck und der revolutionäre Nationalismus in der Weimarer Republik. Göttingen: Musterschmidt-Verlag, 1962
- Maaß S. Kämpfer um ein drittes Reich. Arthur Moeller van den Bruck und sein Kreis. Kiel: Regin-Verlag, 2010
- Stern F. The Politics of Cultural Despair: a Study in the Rise of Germanic Ideology. Berkeley: University of California Press, 1974
- Goeldel D. Moeller van den Bruck (1876—1925), un nationaliste contre la révolution: contribution à l'étude de la «révolution conservatrice» et du conservatisme allemand au XXe siècle. Frankfurt/Main; New York: P. Lang, 1984.
- Lauryssens S. The Man Who Invented the Third Reich: The Life and Times of Arthur Moeller Van Den Bruck. New York: Sutton Publishing, 2003.
- Balistreri A.G. Filosofia della konservative Revolution: Arthur Moeller van den Bruck. Milano: Lampi di stampa, 2004
- Алленов С. Г. Артур Мёллер ван ден Брук и «русские истоки» немецкой «консервативной революции»// [1]
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Works by or about Arthur Moeller van den Bruck at the Internet Archive
- Works by Arthur Moeller van den Bruck, at Hathi Trust
- Germany's Third Empire Complete English translation of "Das Dritte Reich" at archive.org
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Մյոլլեր վան դեն Բրուք» հոդվածին։ |
|
- Ապրիլի 23 ծնունդներ
- 1876 ծնունդներ
- Մայիսի 30 մահեր
- 1925 մահեր
- Բեռլին քաղաքում մահացածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի ազգայնականներ
- Գերմանացի հակակոմունիստներ
- Ինքնասպանություններ Գերմանիայում
- Գերմանացի պատմաբաններ
- Ինքնասպաններ
- Առաջին համաշխարհային պատերազմի գերմանացի զինվորականներ
- Գերմանացի գրողներ
- Քաղաքական փիլիսոփաներ
- Ինքնասպան գրողներ
- Գերմանալեզու գրողներ
- Գերմանացի թարգմանիչներ
- Առաջին համաշխարհային պատերազմի գերմանացիներ
- Գերմանացի փիլիսոփաներ
- Նացիզմ
- 20-րդ դարի պատմաբաններ