Արթուր Կարագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարագյան Արթուր
Ծնվել է1949 թվականի օգոստոսի 4
ԾննդավայրԵրևան
ԿրթությունԵրևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ

Կարագյան Արթուր Կարապետի (ծնվել է 1949 թվականի օգոստոսի 4–ին, Երևանում), գրաֆիկ, նկարիչ-ձևավորող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականին ավարտել է Երևանի Հակոբ Կոջոյանի անվան նկարչական դպրոցը, 1971 թվականին՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։ 1973-1992 թվականներին աշխատել է որպես դիզայներ։ 1976 թվականից համագործակցում է «Սովետական գրող», «Լույս», «Արևիկ» հրատարակչությունների հետ, 1975–1985 թվականներին աշխատակցել է Մայր աթոռի «Էջմիածին» ամսագրին։ Նկարազարդել ու ձևավորել է Ալբերտ Մորավիայի «Արհամարհանք» (1977 թվական ), Րաֆֆու «Խենթը» (ռուսական 1978 թվական), Ալվարդ Պետրոսյանի «Թռչնականչ» (1981 թվական), Ալեքսանդր Արաքսմանյանի «Ոստայն» (1982 թվական), Սիլվա Կապուտիկյանի «Ծաղկանոց» (1984 թվական), Ե. Պետրոսյանի «Հեքիաթի խնձորը» (1985 թվական), Ն. Ենգիբարյանի «Տառադարան» (1990 թվական), Շառլ Պեռոյի «Հեքիաթներ» (2008 թվական), Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազար» (2008 թվական), «Հեքիաթներ» (2009 թվական), «Մի կաթիլ մեղրը» (2010 թվական), Ս. Սարգսյանի «Զվարճալի մաթեմատիկա» (2010 թվական) և այլ գրքեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։