Արթուր Խաչատրյան (պետական և քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Խաչատրյան
Ծնվել էհուլիսի 17, 1972(1972-07-17) (51 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱշխատավայրՀՀ գյուղատնտեսության նախարարություն և ՀԱՀ
Զբաղեցրած պաշտոններԳյուղատնտեսության նախարար
ԿուսակցությունՀՅԴ
Երեխաներ3 որդի

Արթուր Լևոնի Խաչատրյան (հուլիսի 17, 1972(1972-07-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական և քաղաքական գործիչ, Հայաստանի գյուղատնտեսության նախարար (2018 թ., մայիս - 2018 թ., հոկտեմբերի 4)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1972 թվականի հուլիսի 17-ին, Երևան քաղաքում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։
  • 1996 թվականին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալասարանի գործարար կառավարման ֆակուլտետը։ Զուգահեռ սովորել է Հայաստանի ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում, որն ավարտել է 1997 թվականին։
  • 2001 թվականին ավարտել է Լոնդոնի համալսարանի Կայսերական քոլեջի (Imperial College, University of London) Կառավարման դպրոցը ստանալով գործարար կառավարման մագիստրոսի կոչում (MBA)։
  • 2004 թվականին պաշտպանել է գիտական թեզ՝ ստանալով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Աշխատանքային փորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1991-2005 թվականներին աշխատել ԵՊՀ պլազմայի ֆիզիկայի լաբորատորիայում նախ որպես լաբորանտ, ապա թեմայի կատարող։
  • 1996-1997 թվականներին եղել է Հայաստանի ամերիկյան համալսարանի կաֆետերիայի տնօրեն։
  • 1997-2000 թվականներին աշխատել է ԱՄՆ միջազգային զարգացման երևանյան առաքելության տնտեսական բարեփոխումների և էներգետիկայի գրասենյակում որպես գրասենյակի ղեկավարի ֆինանսական հարցերով օգնական, ապա ֆինանսական ծրագրերի պորտֆելի կառավարիչ։
  • 2002-2003 թվականներին աշխատել է Հայաստան. օրենսդրի հզորացման ծրագրում որպես բյուջետային գործընթացի մասնագետ։
  • 2003-2005 թվականներին զբաղեցրել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգողի պաշտոնը, զուգահեռաբար կառավարելով գրասենյակի ղեկավարի ֆոնդը։
  • 2005-2007 թվականներին եղել է Հայաստանում և ԱՊՀ-ում Կալիֆոնիայի ներդրումների և միջազգային առևտրի գրասենյակի տնօրենը։
  • 2008-2010 թվականներին աշխատել է կիպրական Մենեջմենթ Միքս ընկերությունում՝ որպես խորհրդատվական ծառայությունների ղեկավար։
  • 2011-2013 և 2015-2016 թվականներին է եղել է Վիվատ Քոնսալթինգ ընկերության տնօրեն։
  • 2011-2013 թվականներին, համատեղությամբ, զբաղեցրել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետի մանկավարժական համակարգողի (դեկանի) և ֆինանսների ու հաշվապահության ամբիոնի վարիչի պաշտոնը։
  • 2011-2015 թվականներին դասախոսել է նույն համալսարանում։
  • 2013-2014 թվականներին աշխատել է Արդշինբանկ ՓԲԸ-ում որպես գործառնական տնօրենի տեղակալ – անձնակազմի կառավարման վարչության պետ։
  • 2016 թվականին նշանակվել է Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ։
  • 2017 թվականին նշանակվել է Հայաստանի Շիրակի մարզպետ։
  • 2018 թվականին նշանակվել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար[1], 2018 թվականի հոկտեմբերի 4-ին ազատվել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնից[2]։

Ամուսնացած է, ունի 3 որդի։

Տիրապետում հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին։

ՀՅԴ անդամ է 1991 թվականից։

Պահեստազորի ավագ լեյտենանտ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կենսագրություն | minagro.am». minagro.am. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  2. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». president.am. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]