Արթուր Իշխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Միքայելի Իշխանյան
Arthur Ishkhanian 2010 Ashtarak IPhI Seminar 01.jpg
Ծնվել է մայիսի 18, 1960 (57 տարեկան)
Ծննդավայր Շոշ (ԼՂԻՄ)
Ազգություն հայ
Կրթություն Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ
Arthur Ishkhanian Վիքիպահեստում

Արթուր Միքայելի Իշխանյան (մայիսի 18, 1960), հայ ֆիզիկոս։ Իշխանյանի աշխատությունները վերաբերում են ատոմական, մոլեկուլային և օպտիկական ֆիզիկային, մակերևութային, ոչ գծային և մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Իշխանյանը ծնվել է Ղարաբաղի Շոշ գյուղում 1960 թ. մայիսի 18-ին։ Հայրը՝ Միքայել Իշխանյան, եղել է մաթեմատիկայի դասատու։ 1977-1983 թթ. ուսանել է Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտի Աերոֆիզիկայի և տիեզերական տեխնիկայի ֆակուլտետում։ 2004 թ. Ա. Իշխանյանին շնորհվել է գիտությունների դոկտորի կոչում։ 2006 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ[1]։ Ղարաբաղյան պատերազմի տարիներին զբաղվել է զենքի նախագծմամբ և արտադրությամբ։[2]

Գիտական գործունեության հիմանական ուղղությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոլորտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ատոմական Օպտիկա, Ուսաումնասիրել է ատոմների ցրումը լազերային ճառագայթմամբ։
  • Մակերևութային Պլազմոնային Պոլյարիտոններ։
  • Ատոմ-Մոլեկուլային փոխակերպումները սառնատոմական Բոզե-Էնշտեյնյան Կոնդենսատներում։
  • Մաթեմատիկական Ֆիզիկա։

Մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխանյանը գիտական աշխատանքը զուգակցում է մանկավարժական գործունեության հետ։ ԵՊՀ ֆիզիկայի ֆզկուլտետի տեսական ֆիզիկայի ամբիոնի դասախոս է։ Նա հեղինակն է, դասախոսություններ է կարդացել։

Գիտակազմակերպչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ ԳԱԱ «Մաշտոց» Ճարտարագիտական կենտրոնի գիտքարտուղար (1994-2005 թ․), այնուհետև՝ տնօրենի պաշտոնակատար (2005-2007 թ․)։ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի Ֆիզիկաճարտարագիտական լաբորատորիայի վարիչ (2007 թ․-ից մինչ այժմ)։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշտարակի 7-րդ դպրոցի հիմնադիրներից է։ 2007-2009 թթ. Ակտիվ հասարակական քննարկումներով մշակել է հայեցակարգ արտերկրի բարձր վարկանիշով համալսարաններում ուսանող հայ երիտասարդներին պետական աջակցության ցուցաբերման համար[3], որի արդյունքում 2009-ին ստեղծվեց «Լույս» հիմնադրամը[4]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Տիգրան Շահվերդյանի և Տիգրան Իշխանյանի հետ միասին արժանացել է ՀՀ նախագահի 2015 թվականի մրցանակի՝ «Քվանտային երկմակարդակ խնդրի անալիտիկ մոդելներ» գիտական հոդվածների շարքի համար[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]