Jump to content

Արթուր Դավթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Դավթյան (այլ կիրառումներ)
Արթուր Դավթյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝սպորտային մարմնամարզիկ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 8, 1992(1992-08-08) (32 տարեկան)
Ծննդավայր՝Երևան, Հայաստան
Մարզիչ(ներ)՝Հակոբ Սերոբյան
Հասակ՝160 սմ
Քաշ՝~55 կգ

Արթուր Վահրամի Դավթյան (օգոստոսի 8, 1992(1992-08-08), Երևան, Հայաստան), հայ մարմնամարզիկ, Հայաստանի մարմնամարզության ազգային հավաքականի անդամ, Եվրոպայի պատանեկան առաջնության (2010) չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն (2021), աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր, 2012, 2016, 2020 և 2024 թվականների Օլիմպիական խաղերի մասնակից։

Արթուր Դավթյանը 2019 թվականի Եվրոպական խաղերի չեմպիոն է[1][2][3][4][5][6][7][8], Տոկիոյի 2020 թվականի օլիմպիական խաղերի բրոնզե[9], Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր[10][11]։ Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2021)[12]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Դավթյանը ծնվել է 1992 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանում։ 1998 թվականին 7 տարեկան հասակում սկսել է զբաղվել մարմնամարզությամբ Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում[13]։ 2008 թվականից մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ է։

2009 թվականին Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում անցկացված երիտասարդների օլիմպիական փառատոնում Արթուր Դավթյանը և Հայաստանի հավաքականի անդամներ Վահան Վարդանյանն ու Արթուր Թովմասյանը 23 թիմերի շարքում զբաղեցրել են վեցերորդ տեղը[14]։ Այնտեղ անհատական մրցումներում Արթուր Դավթյանը բազմամարտում գրավել է վեցերորդ տեղը, հենացատկում՝ յոթերորդ տեղը, զուգափայտի վրա՝ վեցերորդ, իսկ օղակներով վարժություններում բավարարվել է 9-րդ տեղով[15]։ Մեկ տարի անց Բիրմինգհեմ քաղաքում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում Դավթյանը հենացատկում դարձել է չեմպիոն՝ ցուցաբերելով 15.462 արդյունք։ Դրանից բացի նա 13.975 արդյունքով գրավել է չորրորդ տեղը օղակների վարժությունում, 9-րդ տեղը՝ զուգափայտի վրա և 7-րդ տեղը՝ նժույգի վրա վարժություններում[16]։ Նույն տարում Երևանում մասնակցել է Հրանտ Շահինյանի հիշատակին նվիրված մրցաշարին և գրավել առաջին տեղը[13]։

Չափահասների մակարդակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Դավթյանի մեծահասակների մրցումներում իր նորամուտը կատարել է 2011 թվականին Բեռլինում կայացած Եվրոպայի անհատական առաջնությունում, որտեղ նա մասնակցել է բոլոր մրցակարգերին։ Հայ մարզիկի համար մրցաշարը անհաջող էր։ Լինելով բազմամարտի ամենաերիտասարդ մասնակիցը՝ նա զբաղեցրել է 20-րդ տեղը։ Մյուս կատեգորիաներում Դավթյանը չի կարողացել հաղթահարել որակավորման սահմանը, և նրա լավագույն արդյունքը եղել է 14-րդ տեղը հենացատկում։

2012 թվականի հունվարին Արթուր Դավթյանը մասնակցել է Լոնդոնում անցկացված միջազգային որակավորման մրցաշարին։ Իր մասնակցած կատեգորիաներում լավագույն արդյունքը ցույց տալով հենացատկում՝ Դավթյանը հավաքել է 15.450 միավոր և զբաղեցրել վեցերորդ տեղը։ Բազմամարտում նա 84,200 միավորով զբաղեցրել է 12-րդ տեղը։ Մրցաշարի արդյունքներով Արթուր Դավթյանն ստացել է 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր[17]։

2012 թվականի մարտին Դոհանում անցկացված աշխարհի գավաթի երրորդ փուլում Արթուր Դավթյանը 15,725 արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղը հենացատկում և 14,575 արդյունքով չորրորդ տեղը նժույգի վրա կատարվող վարժություններում[18]։

Նույն թվականին Արթուր Դավթյանը Մոնպելիեում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը, որտեղ բազմամարտում զբաղեցրել է հինգերորդ տեղը[19][20]։ Լոնդոնում անցկացված Օլիմպիական խաղերում Արթուր Դավթյանն անհաջող է ելույթ ունեցել։ Վնասելով ոտքը՝ նա որակավորման փուլում զբաղեցրել է 36-րդ տեղը և չի անցել եզրափակիչ[21][22]։

Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում, որ անցկացվել է Դոհայում 2013 թվականի արտի 24-31-ը, Արթուր Դավթյանը, հենացատկում հաջողությամբ կատարելով բարդ վարժությունը, զբաղեցրել է երրորդ տեղը[23]։ Նույն թվականին Մոսկվայում անցկացված Եվրոպայի առաջնությունում Դավթյանն զբաղեցրել է ութերորդ տեղը բազմամարտում[24]։ Հենացատկում նա արժանացել է բրոնզե մեդալի՝ երկրորդ տեղն զբաղեցրած մարզիկին զիջելով 0,021 միավորով։

2015 թվականին Մոնպելիեում անցկացված Եվրոպայի առաջնությունում Արթուր Դավթյանը բազմամարտում և հենացատկում զբաղեցրել է չորրորդ տեղը։

2016 թվականին Բեռնում անցկացված Եվրոպայի առաջնությունում Արթուր Դավթյանը հենացատկում նվաճել է արծաթե մեդալ։ Նույն թվականին նա կարողացել է ստանալ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր, որտեղ հենացատկի որակավորման մրցումներում զբաղեցրել է 11-րդ տեղը, ինչը նրան թույլ չի տվել անցնել եզրափակիչ։

2021 թվականի գարնանը շվեյցարական Բազելում սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը նժույգ թափեր վարժությունում գրավել է առաջին տեղը[25]։ Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղերին հենացատկում նվաճել է բրոնզե մեդալ[26]։

2022 թվականի օգոստոսին Մյունխենում Եվրոպայի առաջնությանը նվաճել է արծաթե մեդալ[27]։ Նոյեմբերին Լիվերպուլում դարձել է սպորտային մարմնամարզության աշխարհի չեմպիոն նժույգ թափեր վարժությունում, այդ մարզաձևում աշխարհի առաջնությունում հաղթանակը դարձավ առաջինը անկախ Հայաստանի պատմության մեջ[28]։ Այդ հաղթանակի համար Արթուր Դավթյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով[29]։

Մարզական ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Մրցաշար Վայր Ծրագրի տիպ Տեղ Միավոր Տեղ (որակ.) Միավոր (որակ.)
2010 Եվրոպայի պատանեկան առաջնություն Բիրմինգհեմ հենացատկ 1 15.462 1 15.537
2012 Միջազգային մրցաշար Լոնդոն հենացատկ 6 15.450 7 15.616
2012 Միջազգային մրցաշար Լոնդոն բազմամարտ 12 84,200
2012 Աշխարհի գավաթի երրորդ փուլ Դոհա հենացատկ 2 15.725
2012 Աշխարհի գավաթի երրորդ փուլ Դոհա նժույգ 4 14.575
2012 Եվրոպայի առաջնություն Մոնպելիե բազմամարտ 5 83.990
2012 Օլիմպիական խաղեր Լոնդոն բազմամարտ 36 82.865
2013 Աշխարհի գավաթի էտապ Դոհա հենացատկ 3
2013 Եվրոպայի առաջնություն Մոսկվա բազմամարտ 8 85.032 14 83.186
2013 Եվրոպայի առաջնություն Մոսկվա հենացատկ 3 14.866 7 14.766
2015 Եվրոպայի առաջնություն Մոնպելիե բազմամարտ 4 86.364 4 86.498
2015 Եվրոպայի առաջնություն Մոնպելիե հենացատկ 4 14.783 3 14.999
2016 Եվրոպայի առաջնություն Բեռն բազմամարտ 33 71.107
2016 Եվրոպայի առաջնություն Բեռն հենացատկ 2 15.316 3 15.183
2016 Օլիմպիական խաղեր Ռիո դե Ժանեյրո հենացատկ 11 14.566
2017 Աշխարհի առաջնություն Մոնրեալ բազմամարտ 13 82.332 15 81.364
2020 Օլիմպիական խաղեր Տոկիո հենացատկ 3 14.733 2 14.866
2022 Աշխարհի առաջնության խաղեր 2022 Լիվերպուլ հենացատկ 1

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Օրվա 4-րդ ոսկին․Արթուր Դավթյանը՝ Եվրոպական խաղերի չեմպիոն». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
  2. Մեկական ոսկի ու արծաթ՝ Եվրոպական խաղերի մարմնամարզության մրցումներում
  3. ԵԽ-2019․ Արթուր Դավթյանը լավագույնն է հենացատկում
  4. «Մինսկ-2019. Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց հենացատկում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 13-ին.
  5. «Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց հենացատկում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
  6. «Մինսկ-2019. Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց հենացատկում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
  7. Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր
  8. «Հայ մարզիկները Եվրոպական խաղերի մրցումային վերջին օրը նվաճեցին 4 ոսկե և 1 արծաթե մեդալ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
  9. «Ամառային օլիմպիական խաղեր 2020 - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան». hy.m.wikipedia.org. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 6-ին.
  10. «Paris 2024. Artistic Gymnastics․ Men's Vault Final Results».
  11. Արթուր Դավթյանը՝ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն
  12. «Հովհաննես Բաչկովը, Արթուր Դավթյանն ու Մալխաս Ամոյանը սպորտի վաստակավոր վարպետի կոչում են ստացել - Armsport.am». armsport.am. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 4-ին.
  13. 13,0 13,1 «В Ереване проходит турнир по спортивной гимнастике, посвященный памяти Гранта Шагиняна». sport.mail.am. 2009 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
  14. Вадим Мкртчян (2009 թ․ հուլիսի 25). «Две медали на Олимпийском фестивале». Голос Армении. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
  15. «Լոնդոն-2012. Հայ օլիմպիականները. Արթուր Դավթյան». NEWS.am. 2012 թ․ հուլիսի 11. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
  16. «Результаты юношеского чемпионата Европы». 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
  17. «Артур Давтян завоевал путевку». armsport.am. 2012 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
  18. «Цоу дважды победил на этапе Кубка мира по спортивной гимнастике». championat.com. 2012 թ․ մարտի 31. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 29-ին.
  19. «Результаты чемпионата Европы. Монпелье 2012. Многоборье». 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
  20. «Արթուր Դավթյանը 5-րդն է բազմամարտում». NEWS.am Sport. 2012 թ․ մայիսի 25. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
  21. «Альберт Азарян: Артур Давтян повредил ногу и не смог выступить в полную силу». ArmFootball.com Sport. 2012 թ․ հուլիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
  22. Результаты спортивной гимнастики на официальном сайте 30-х Летних Олимпийских игр(անգլ.)
  23. «Армянские спортсмены завоевали две бронзы на Кубке мира по спортивной гимнастике». panorama.am Sport. 2013 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
  24. «Спортиная гимнастика. ЧЕ. Артур Давтян в многоборье занял 8-ое место». armfootball.com. 2013 թ․ ապրիլի 19. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 19-ին.
  25. «Артур Давтян завоевал золото на Чемпионате Европы по гимнастике. Видео» (ռուսերեն). Sputnik Армения — новость. Վերցված է 2023 թ․ հունվարի 22-ին.
  26. «Армения завоевала первую медаль Олимпиады: гимнаст Давтян стал третьим в опорном прыжке» (ռուսերեն). Sputnik Армения — новость. Վերցված է 2023 թ․ հունվարի 22-ին.
  27. Մրցավարները որոշեցին, որ ես պետք է երկրորդը լինեմ. Արթուր Դավթյանը՝ ԵԱ-ի արծաթե մեդալի մասին
  28. «АРМЯНСКИЕ ГИМНАСТЫ ПРОДОЛЖАЮТ ВОСХИЩАТЬ» (ռուսերեն). Голос Армении — новость. Վերցված է 2023 թ․ հունվարի 22-ին.
  29. Արթուր Դավթյանը կպարգևատրվի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Դավթյան» հոդվածին։