Արթուր Գևորգյան (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Գևորգյան
Քաղաքացիությունը  Թուրքմենստան
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 22, 1984(1984-11-22)[1] (39 տարեկան)
Ծննդավայր Աշխաբադ, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 176 սանտիմետր[2]
Դիրք կիսապաշտպան

Արթուր Ալեքսանդրի Գևորգյան (նոյեմբերի 22, 1984(1984-11-22)[1], Աշխաբադ, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ)՝ թուրքմենական ֆուտբոլիստ, «Կիզիլկում» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան։ Հանդես է եկել Թուրքմենստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Գևորգյանը ծնվել է 1984 թվականի նոյեմբերի 22-ին Թուրքմենական ԽՍՀ Աշխաբադ քաղաքում։ Աշխաբադի «Նիսա» ֆուտբոլային ակումբի շրջանավարտ։ Առաջին մարզիչը եղել է Բորիս Գրիգորյանցը։ Ամուսնացած է, ունի 2 երեխա։

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004-ից 2005 թվականներին հանդես է եկել թուրքմենական «Շագադամ»-ի կազմում։ 17 խաղում խփել է 2 գոլ։ 2005 թվականին տեղափոխվել է ղազախական «Եսիլ-Բոգատիր» ֆուտբոլային ակումբ, որտեղ 12 խաղում իր անվան տակ գրանցել է 1 գոլ։ Ակումբի կազմում հանդես է եկել մինչև 2006 թվականը[3]։

2006 թվականին վերադառնում է Թուրքմենստան և հանդես գալիս մայրաքաղաքային ակումբի՝ «Աշխաբադ»-ի կազմում։ Այստեղ հանդես եկավ 23 խաղում և խփեց 8 գնդակ։ Ակումբի կազմի մեջ մնաց մինչև 2007 թվականը։ 2007 թվականին տեղափոխվեց ուզբեկական «Շուրթան» ֆուտբուլային ակումբ։ Հենց այդ տարի էլ առաջին անգամ հանդես եկավ Թուրքմենստանի ազգային հավաքականի կազմում։ «Շուրթան»ի կազմում մինչև 2010 թվականը մասնակցել է 95 խաղի և դարձել 24 գոլի հեղինակ։ 2010-2011 թվականներին հանդես է եկել տաշքենդական Պախտակորում, որի կազմում անցկացրած 23 խաղում խփել է 2 գոլ։

2011 թվականից հանդես է գալիս կարշիական «Նասաֆ»-ի կազմում։ Հենց այդ տարի էլ ակումբի հետ նվաճում է արծաթե մեդալներ Ուզբեկստանի ֆուտբոլի առաջնությունում և դուրս է գալիս եզրափակիչ Ուզբեկստանի գավաթի խաղարկությունում։ Դառնում ԱՖԿ գավաթակիր[4] և ձեռք է բերում «ԱՖԿ գավաթի ամենաարժեքավոր ֆուտբոլիստ» տիտղոսը[5]։ 2013 թվականին դառնում է Ուզբեկստանի ֆուտբոլի առաջնության բրոնզե մեդալակիր։ Այս մրցաշրջանում ռմբարկուների ցուցակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ իր անվան դիմաց ունենալով 18 գնդակ[6], ինչպես նաև կոչվում է ակումբի լավագույն լեգեոներ և ամբողջ առաջնության ամենաարժեքավոր ֆուտբոլիստ[7][8]։ 2014 թվականի ապրիլի 26 ին Մաշալի դեմ կայանալիք խաղում դառնում է Հեթ-տրիկի հեղինակ։ 2014 թվականին դառնում է Ուզբեկստանի ֆուտբոլի առաջնութան բրոնզե մեդալակիր և լավագույն ռմբարկու՝ 18 գնդակով[9]։ Այնուհետև, լինելով ակումբի լավագույն խաղացողներից մեկը, կրում է պատվավոր ավագի թևկապը։ 2016 թվականի հուլիսին արդեն տարածվել էր նրա տաշքենդական «Լոկոմոտիվ» տեղափոխության լուրը[10]։ 2018 թվականի մայիսի 22 ին, մայրաքաղաքի «Լոկոմոտիվի» դեմ կայացած խաղում, խփել է իր արտասահմանյան կարիերայի 125-րդ գոլը[11]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Նասաֆ»
  • խմբակային.
    • Ուզբեկստանի գավաթի մրցանակակիր։ 2015
    • Ուզբեկստանի չեմպիոնատի արծաթե գավաթակիր։ 2011
    • Ուզբեկստանի չեմպիոնատի բրոնզե գավաթակիր։ 2013, 2014, 2015
    • Ուզբեկստանի գավաթի ֆինալիստ։ 2011, 2012, 2013
    • Ուզբեկստանի սուպերգավաթի մրցանակակիր (1)։ 2016
  • անձնական:
    • «ԱՖԿ Գավաթի ամենաթանկ խաղացող» մրցանակակիր։ 2011
    • Ուզբեկստանի ամենաթանկ խաղացող։ 2013
    • Ուզբեկստանի Բարձրագույն Լիգայի լավագույն հարձակվող (1)։ 2014
    • Ուզբեկստանի Բարձրագույն Լիգայի լավագույն լեգիոներ։ 2013, 2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. National-Football-Teams.com
  3. С армянским акцентом
  4. Впервые в истории узбекский клуб становится чемпионом Кубка АФК
  5. MVP стал Геворкян
  6. Бомбардиры — Чемпионат Узбекистана
  7. ФФУ наградила лауреатов года
  8. Eng yaxshi legioner — Artur Gevorkyan
  9. «Финишировал Чемпионат Узбекистана-2014». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  10. «Локомотив» Артур Геворкян билан шартнома имзолади
  11. Из статьи Виктора Хохлюка: «Шацких, Бакаев и Геворкян в числе лучших бомбардиров из бывшего Союза». — Еженедельник «Интерфутбол». — № 23 (491), стр. 10—11. Ташкент. июнь 2018 год.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]