Արթուր Արկադիի Խաչատրյան (1968)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
1rightarrow blue.svgԱյս հոդվածը 1968 թ. ծնված հայ ազատամարտիկի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Արթուր Արկադիի Խաչատրյան (այլ կիրառումներ)։
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Արթուր Արկադիի Խաչատրյան
ARTUR ARKADII XACHATARYAN 1968.jpg
հունիսի 6, 1968(1968-06-06) - ապրիլի 20, 1994(1994-04-20) (25 տարեկան)
ԾննդավայրQ3541435?
Մահվան վայրՄարտակերտ, Թարթառի շրջան, Ադրբեջան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ՊարգևներԱրցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան

Արթուր Արկադիի Խաչատրյան (հունիսի 27, 1968, Ծաղկաշեն, Մարտակերտի շրջան - ապրիլի 20, 1994, Մարտակերտ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1968 թվականի հունիսի 27-ին, Մարտակերտի շրջանի Ծաղկաշեն գյուղում։ Ավարտել է միջնակարգ գիշերօթիկ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո ընդգրկվել է Արցախյան ազատագրական շարժման մեջ։

Վլադիմիր Ալեքսեյի Բալայանի ջոկատի կազմում մասնակցել է Մարտակերտի շրջանի գյուղերի, Քելբաջարի, Ղուբաթլվի, Օմարի համար մղված մարտերին։ Հետախույզ էր, ճշգրտորեն կատարում էր բոլոր առաջադրանքները։

Զոհվել է 1994 թ. ապրիլի 20-ին, Մարտակերտի շրջակայքում։ Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է գյուղի գերեզմանատանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png