Արթուր Առուշանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արթուր Անդրանիկի Առուշանյան
1 հոկտեմբերի, 1969 - 29 հոկտեմբերի, 1994
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Քարին տակ, Շուշիի շրջան
Մահվան վայրԼՂՀ Քարին տակ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ՊարգևներArzhakh-Ariutyan-hamar-medal.pngShushii azatagrman hamar medal.png

Արթուր Առուշանյան (1 հոկտեմբերի, 1969, Քարին տակ, Շուշիի շրջան - 29 հոկտեմբերի, 1994, Քարին տակ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Առուշանյանը ծնվել է 1969 թ. հոկտեմբերի 1-ին Շուշիի շրջանի Քարինտակ գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Այնուհետև ուսումը շարունակել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի անասնաբուժական ֆակուլտետում։ Մեկ տարի ծառայել է Խորհրդային բանակում, Ուկրաինայում։ Զորացրվելուց հետո աշխատել է Շուշիում որպես լաբորանտ։ Շարժման սկզբից կամավորագրվել է գյուղի ինքնապաշտպանական ջոկատում, ապա տեղափոխվել է Շուշիի գունդ։ Ակտիվորեն մասնակցել է Քարինտակի, Շուշիի, Լաչինի, Հադրութի, Մարտակերտի մարտական գործողություններին։ Մահացել է 1994 թ. հոկտեմբերի 29-ին Քարինտակում։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» և «Շուշիի ազատագրման համար» մեդալներով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է գյուղի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]